ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՕՐՕ-ի հարցումներով բացահայտ առավելությամբ առաջին տեղում իրենց դաշինքն է

ՕՐՕ-ի հարցումներով բացահայտ առավելությամբ առաջին տեղում իրենց դաշինքն է
27.03.2017 | 16:22

ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Gallup-ի հրապարակած տվյալներին: «Մեր նորագույն պատմության մեջ երբեք այսքան շուտ ընտրատեղամասերից դուրս այսքան մասսայական, այսքան բացահայտ ընտրակեղծիքներ դեռ չեն եղել»,- ասաց նա։


Խոսելով Gallup-ի հրապարակած տվյալներից՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ իր համար նման կազմակերպություն գոյություն չունի։ Նրա խոսքով՝ իրենց դաշինքը նույնպես հարցումներ է արել։ «Այդ հարցումներով ՀՀԿ-ն շատ քիչ ռեյտինգ ունի, թիվ չեմ ասում, բայց շատ, շատ, շատ ցածր ռեյտինգ ունի ՀՀԿ-ն»,- նշեց նա։


Վարդան Օսկանյանի խոսքով՝ բացահայտ առավելությամբ առաջին տեղում ՕՐՕ դաշինքն է։ «Մենք ունենք բավական ծանրակշիռ տեղ»,- ասաց նա։

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ