ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ծառուկյան. Եթե մեր ծրագիրը չիրականացվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի

Ծառուկյան. Եթե մեր ծրագիրը չիրականացվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի
24.03.2017 | 00:25

«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը Գեղարքունիքի մարզում էր: Գագիկ Ծառուկյանը Սևանում հայտարարեց, որ, չնայած օրենքի պահանջին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զգուշացմանը, դրամական օգնություն է հատկացրել մի տարեց կնոջ: Նա կրկին բողոքեց, որ Տիգրան Մուկուչյանը թույլ չի տալիս իրեն օգնել քաղաքացիներին, թեև ինքը, օգնություն ցուցաբերելով, որևէ ընտրակաշառք չի բաժանում, այլ սոսկ բարեգործություն է անում։ «Երեկ ես եղել եմ Եղեգնաձորում, մի տատիկ ա մոտեցել, 84 տարեկան, ամուսինը մահացել ա, ընտանիքը դուրսն ա: Ոտը կոտրված հիվանդանոց ա գնացել, պետք է վճարեր հարյուր քանի հազար, բայց քանի որ գումար չունի, հետ են դարձրել տատիկին:

Պարզ ա, պարոն Ծառուկյանին (Մուկուչյանը) հայտարարություն ա արել, որ դու հանկարծ եթե մեկին օգնես, քեզ դատի կտանք, ասում եմ՝ ես բարեգործ մարդ եմ, ես հո չեմ ասում՝ ես անեմ, դուք ինձ ձայն տաք: Քունս չի տարել, համարը վերցրել եմ, հանձնարարել եմ իմ ընկերներին, զանգել են, գնացել գումարը տվել են՝ մի բան էլ ավել: Ոչ թե տեղում եմ լուծել: Չէի կարա քնեի, ինձ ճիշտ հասկացեք»,- պատմեց Գագիկ Ծառուկյանը:
Սևանից առաջ դաշինքն ընտրողների հետ հանդիպեց Ճամբարակում, որտեղ Ծառուկյանը հայտարարեց, որ 2012-ին իր ղեկավարած քաղաքական ուժը իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել, քանի որ հնարավորություն չուներ իրականացնել իրենց ծրագրերը՝ կոչ անելով իրենց տալ 50 պլյուս մեկ տոկոս ձայն: Նա պնդեց, որ եթե չիրականացվեն իրենց ծրագրի 15 կետերը, Հայաստանում ոչինչ չի փոխվի, ու մարդիկ նույն կյանքով կապրեն ևս հինգ տարի. «12 թվականին շատ ձայն տվեցիք, բայց 51 չտվեցիք: 37 պատգամավորով ոչ մի բան չէի կարա փոխեի: Դրա համար էլ, ես հարգելով, սիրելով իմ ժողովրդին, կոալիցիա չեմ մտել: Ոչ թե մեր կաշին փրկելու համար: Այլ ասի՝ ոչ, եթե մեր ծրագրերը չենք կարող իրականացնել, ուրեմն չեմ ուզում: Եվ մենք ձեր առաջ պատասխան տալու չունենք, որովհետև մենք չենք մասնակցել այդ կառավարման գործում»:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ