«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը
20.03.2017 | 10:10

ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի նախըտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ին։


«Հունվարի 21-ին ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել ԱԺ ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու և ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Քանի որ դա տեղի չունեցավ, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ հավաքել պատգամավորների անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մյուս կողմից, սակայն, իշխանությունը հնարավոր համարեց ընտրությունները «մի քանի օրով» տեղաշարժելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը։


Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժևորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիև նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ այս հարցում և առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը»

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ