ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Արամ Սարգսյան. Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել

Արամ Սարգսյան. Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել
20.03.2017 | 10:09

Մարտի 19-ին Արմավիրում ընտրողների հետ հանդիպման էր «Ելք» դաշինքը: Անդրադառնալով սոցիլոգիական հարցումներին, ըստ որոնց առաջին երկու հորիզոնականներում ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են, երրորդում՝«Ելքը», Արամ Սարգսյանն ասաց. «Այդ ինչպես է լինում, որ առաջին տեղը հենց ՀՀԿ-ն է լինում։ Այդ իշխանությունն արդեն 17 տարի իշխանություն է, ու իրենց վարչապետն ասում է՝ ամեն բան շատ վատ է, փոխել է պետք։ Բա 17 տարի իշխանության մեջ ի՞նչ եք արել, որ հիմա ուզում եք փոփոխել ու ասում եք, որ այդ փոփոխությունը պետք է էվոլյուցիոն լինի։ Այսինքն` իշխանությունը հայտարարում է, որ իրենք էլ են ընդդիմություն»։ Նա հիշատակեց Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պատմած անեկդոտը. «Ասում է՝ տղամարդը սովորության համաձայն հարբած տուն է վերադառնում։ Կինը հարցում է՝ որտեղից ես գալիս։ Նա էլ պատասխանում է՝ կնիկ, դու խելոք ես, մի բան կմտածես, ես գնամ քնեմ։
Այդ կառավարությունը 6 մլրդ դոլարի վարկ է վերցրել ու դրանով մի աշխատատեղ չի ստեղծել։ Այդ 6 մլրդ-ը հարբած տղամարդու նման գնացել, խմել, եկել է, գնացել է քնելու, ասելով. «Ժողովուրդ ջան, դու խելոք ես, կհասկանաս, գնա մտածի գլուխդ պահի»։ Սա է ՀՀԿ-ի մոտեցումը, սա է ՀՀԿ-ի ասածն այս ընտրություններին։ ՈՒ եթե ժողովուրդը պետք է այդ Հանրապետականին առաջին տեղ տա, ուրեմն ապրեն իրենք»։

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի առաջնորդին՝ նշելով. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն։ Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում»։


«Ելք»-ի ներկայացուցչի խոսքով, երկրին փոփոխություններ են պետք, որի համար իրենք մշտապես պայքարել են. «Անցել ենք բռնություններով, փորձություններով, բանտերով։ Մենք երկրում տեղի ունեցած բոլոր դեպքերի վերաբերյալ տեսակետ ենք ասել՝ սկսած «Հոկտեմբերի 27»-ով, «Մարտի 1»-ով ու «Սասնա ծռերով»։ ՈՒ այդ տեսակետները հիմնականում համընկել են ձեր տեսակետների հետ»։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ