ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Կարեն Կարապետյան. «Մինչև այսօր ինչ ասել ենք՝ արել ենք»

Կարեն Կարապետյան. «Մինչև այսօր ինչ ասել ենք՝ արել ենք»
20.03.2017 | 10:08

ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում վարչապետ Կարեն Կարապետյանը հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումներ ունեցավ Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում: Նրան ուղղված հարցերը հիմնականում ֆինանսական աջակցության և սոցիալական օգնությանն էին վերաբերում։ Ալավերդի և Տաշիր քաղաքներում վարչապետին խնդրեցին օժանդակել մշակույթի տները վերանորոգելու հարցում: Մարդկանց մի մասն էլ անձնական խնդրանքով էր դիմում վարչապետին: Ստեփանավանում վարչապետին մեկ հարց տրվեց. 88-ի երկրաշարժից տուժած կինը, որ փայտաշեն տնակում է ապրում, հետաքրքրվեց Կարապետյանից, թե երբ բնակարան կստանան:

Կարեն Կարապետյանը հստակ չասաց, թե խնդիրը երբ կլուծվի, փոխարենը ներկայացրեց համակարգված կառավարման մոդելն ու հավելեց՝ հարցը պետք է ներառել քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մաքսիմալ արագ լուծվի խնդիրը, բայց չենք փորձելու, եթե մենք ի վիճակի չենք այսօր-վաղը լուծել, Ձեզ հաճոյանալ, ասել՝ վաղը լուծելու ենք, ու հետո գանք բացատրենք, թե ինչու չենք լուծել: Ինձ թվում է՝ Ձեզ էլ դա դուր չի գալիս, չէ՞»: Կարեն Կարապետյանը վստահեցնում է՝ ուսումնասիրել, վերլուծել են իրենց և ուժեղ, և թույլ կողմերը: Անդրադառնալով Լոռիում իրականացվելիք ծրագրերին՝ Կարապետյանը նշեց, որ նախատեսում են մարզում 45 ծրագիր իրականացնել և 2500 աշխատատեղ բացել:


«Մինչև այսօր ինչ ասել ենք՝ արել ենք: Հստակ ծրագրերը ասում ենք, օդի մեջ չենք ասում, որպեսզի դուք ասեք, և հասկանալի լեզվով ենք գրել, թե ուր պիտի գնանք: ՈՒ մենք ամսի 3-4-ին ձեր բոլոր խնդիրների լուծում խոսք չենք տալիս, բայց մենք ձեզ խոսք ենք տալիս, որ ռեգուլյար ժամանակ անց դուք տեսնելու եք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- վստահեցրեց վարչապետը: Լոռիում Կարեն Կարապետյանը հորդորեց շատ աշխատել, որ դրական փոփոխություններն ավելի նկատելի կդառնան:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ