«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքերի մասին

Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքերի մասին
13.03.2017 | 23:46

ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքով՝ իրենց թիմակիցների և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր և նրա կողմնակիցների միջև վիճաբանության պատճառը եղել է այն, որ ՕՐՕ-ի թիմակիցներին արգելել են մասնակցել քարոզարշավին և բացի այդ՝ հայհոյել, վիրավորել են։


«Անընդունելի է, երբ որ մարդկանց արգելում են մասնակցել հանրահավաքներին, վիրավորում, հայհոյում... Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել, որի ժամանակ կռվից հետո փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցները հմուտ գործողություններով զենքը վերցրել են ձեռքից ու հանձնել իրավապահ մարմիններին։ Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են, ես խնդրել ու հորդորել եմ, որ այդպես չի կարելի, երբ տեղի է ունենում միջադեպ ու մի կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ կրակոցներ հնչել են։
Սեյրան Օհանյանը դժգոհել է, որ իրավապահները փորձում են ներկայացնել, թե միջադեպի պատճառները հնուց եկած միջանձնային հարցերն են. «Բուն միջադեպի պատճառն այն է, որ թույլ չեն տալիս հանրահավաքներին մասնակցել, իսկ հայհոյանք տվողներին ի՞նչ են անում Հայաստանում, պատժում են»։ Նա հորդորել է քաղաքական հակառակորդներին քարոզարշավն իրականացնել բարեկիրթ, քաղաքակիրթ, օրենքներ չխախտել։


Մարտի 12-ին երեկոյան ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին:


Ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կան բերման ենթարկվածներ, գործին կտրվի համապատասխան ընթացք: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնիկ Երանոսյանը կրակոց է արձակել, որից հետո դիմել հիվանդանոց ու հայտնել, որ մարմնական վնասվածք է ստացել։

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ