«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրների լուծում

ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրների լուծում
13.03.2017 | 10:58

Վստահեցնում ենք ձեզ, որ 5 տարի հետո նայելով ձեր աչքերին, ի վիճակի ենք լինելու ասել, որ կատարել ենք այն խոստումները, որ այսօր տալիս ենք ձեզ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Բանակը ՀՀԿ-ի ուշադրության առանցքում ու կենտրոնում է: Մենք գիտակցում ենք, որ մեր առաջընթացը հնարավոր է միայն ամուր անվտանգության պայմաններում: Թեև այսօր ունենք հակառակորդ, որի գործողությունները դժվար է կանխատեսել, մենք պետք է ունենանք զինված ուժեր, որոնք պատրաստ են արձագանքելու այդ մարտահրավերներին»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանի խոսքով, ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրների լուծում. «Մենք չենք խոստանում, որ մեր ընտրվելու պարագայում բոլոր սոցիալական խնդիրները հնարավոր կլինի լուծել: Բայց ուզում եմ վստահեցնել, որ ծրագիրը, որ ներկայացրել ենք ձեր դատին, թեև թվում է շատ հավակնոտ, շատ հեռանկարային, իրականում շատ իրատեսական է: Մեր թիմը, այն թեկնածուների ցուցակը, որով գնում ենք ընտրությունների, առհավատչյան է, որ մեզ պետք է բերի հաղթանակներ ապագայում»: Անդրադառնալով «ազգ-բանակ» հայեցակարգին, նա ասաց. «Երբ մենք խոսում ենք «ազգ-բանակի» մասին, նկատի ունենք հենց այն հերոսությունը, որը մեր ժողովուրդը դրսևորում է երկրի պաշտպանության գործում: Մենք շարունակելու ենք անել այնպես, որ մեր տղաների ծառայությունն առաջնագծում լինի անվտանգ»:


«Վստահեցնում ենք ձեզ, որ 5 տարի հետո նայելով ձեր աչքերին, ի վիճակի ենք լինելու ասել, որ կատարել ենք այն խոստումները, որ այսօր տալիս ենք ձեզ»: Պաշտպանության նախարարը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքը, որ «բավարար չէ, դնել պայծառ նպատակներ, անհրաժեշտ է իմաստուն ընտրություն կատարել այդ նպատակների ճանապարհին»: Նա առաջարկեց իմաստուն ընտրություն կատարել և իրենց քվեն տալ «փորձված և ամուր հիմքերի վրա կանգնած ՀՀԿ թիմին»:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ