Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Եթե ՀՀՇ-ն փակվեր, խնդիր կլիներ»

«Եթե ՀՀՇ-ն փակվեր, խնդիր կլիներ»
08.10.2013 | 15:12

«Ընդդիմադիր դաշտում առկա իրողությունը շատ ցավալի է: Ընդդիմությունն իր ջանքերը կենտրոնացրել է սխալ ուղղությամբ, և եթե այսպես գնա, Հայաստանը կգնա կործանման: Տեսեք՝ մի փոքրիկ քվեարկություն էր, ինչքան հարցի պատասխան տվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերակազմավորվող ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 26-ին անցկացվելու է ՀՀՇ հիմնադիր համագումարը: Անդրադառնալով ՀՀՇ-ի հանդեպ առկա վերաբերմունքին, Զուրաբյանը շեշտեց, որ դեռ իրենց համար «լավ օրեր» կգան` միաժամանակ նկատելով, որ իրենց կողքին կան շատ քաղաքական գործիչներ: «Եթե ՀՀՇ-ն փակվեր, խնդիրներ կլինեին: Բայց քանի որ ՀՀՇ-ն վերանվանվեց, ոչ թե փակվեց, դարձավ ՀԱԿ և անցկացրին համագումար, մենք արդարադատության նախարարությունից ճշտեցինք, որ իրավական խնդիրներ չկան»,- ՀՀՇ-ի անվան «իրավունքին» անդրադառնալով՝ ընդգծեց բանախոսը, վստահեցնելով, որ նախկին ՀՀՇ-ի հետ մրցակցության խնդիր չունեն: Արարատ Զուրաբյանը նաև խոսեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին`ասելով. «Իշխանությունը գնաց այն ճանապարհով, որը զարմանք է առաջացնում: Մինչև սեպտեմբերի 3-ը գնում էինք Եվրոպա, մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց»: Ափսոսանք հայտնելով այս «ճանապարհի» համար, ընդդիմադիր գործիչը կարևորեց անվտանգության մարտահրավերներին դիմակայելու խնդիրը` փաստելով. «Սա մեկ օրվա գործընթաց չէ: Չորս տարի է: Հայաստանի իշխանությունները, չեմ կարծում, որ այդքան միամիտ են, պետք է սա հաշվի առնեին: Մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ հիմա այս ճանապարհին ենք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ