«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կվերցնեն Երևանի ավագանու մանդատները և կաշխատեն ավագանիում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը irates.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Երևանի ավագանու իրենց մանդատից կհրաժարվեն միայն ցուցակը գլխավորող երեք անձինք՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը:
Մեր հարցին, թե այդ դեպքում ցուցակը գլխավորելու՞ է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ, որոնց ինքը չի մասնակցում զբաղվածության պատճառով:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Սերգեյ Բագրատյանի նկատմամբ մարզի մի քանի գյուղերին հատկացված դիզվառելիքի յուրացումների մեղադրանքով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ