ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի վրա»

«Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի վրա»
26.04.2013 | 17:40

«Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից: Իշխանության առաջ դրված է երեք գերխնդիր. առաջինը՝ սկզբունքորեն նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունն է, երկրորդը սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինի մշակումն է՝ արդիկական մարտահրավերներին դիմակայելու համար, երրորդը նոր կուսակցական ռեֆորմի իրականացումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Մարքսիստի ձևակերպմամբ` տնտեսական ոլորտի հիմնական ռազմավարը երկրի նախագահն է, իսկ վարչապետն ու քաղաքապետը կատարողներն են: «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է վեց կուսակցություն, բայց նրանք չգիտեն քաղաքապետարանի դերն ու նշանակությունը՝ ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք... Քաղաքապետարանը պետք է զբաղվի քաղաքաշինությամբ, ոչ թե քաղաքի կոսմետիկայով: Քաղաքի ողջ բնակֆոնդն ավերված է»,-նկատեց նա, ապա համեմատական անցկացրեց ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև. «Երբ խորհում եմ իմ կողմից շատ հարգարժան Գագիկ Ծառուկյանի մասին, հասկանում եմ, որ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում, քան նրանց քաղաքական սպասավորները: Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի իր արքունիքի վրա: Առանց Ծառուկյանի՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի: Բայց առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել, այսինքն, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դա կործանարար կլինի իշխանության համար»,-վստահեցրեց բանախոսը, նշելով, որ ՀՀԿ-ի «մաքուր» վերարտադրվելու համար առաջին նախապայմանը երկու ֆավորիտ կուսակցությունների լոյալությունն է իրար նկատմամբ, իսկ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում երկուսն էլ տանուլ կտան: «Նախագահն այս անգամ չի գնա նման տեխնոլոգիաների կիրառման: Իսկ եթե հաղթի ընդդիմությունը, ապա տխուր իրավիճակի առաջ կկանգնենք»,-ընդգծեց Դավիթ Հակոբյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ