ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՕԵԿ-ի «մաստեր կլասը»

ՕԵԿ-ի «մաստեր կլասը»
09.04.2013 | 00:39

Նախորդ օրը ոչ մեկի ուշադրությունից չվրիպեց, որ ամենադասական, ամենագրագետ, ամենամոբիլ, քաղաքա-ֆոլկլորային քարոզարշավը ՕԵԿ-ինն էր:
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում աստղերն ու մոլորակները շարվում են հանուն ՕԵԿ-ի: Նախ` ընդհանուր քաղաքական դաշտում: ՀԱԿ-ը, որը շատ «ընդդիմադիրն» էր ու ամենաանհաշտը ՕԵԿ-ի հաշվով, որի լիդերը 2008-ին ոտքով գնացել էր ՕԵԿ-ի գրասենյակ ու Արթուրին յուր գրասենյակում ասել` եթե չմիանաս ինձ, ես քեզ կոչնչացնեմ։ Ո՞Ւր է այսօր այդ ընդդիմությունը:
Ինչպես կասվեր հայտնի ֆիլմում` «ուղղիչ աշխատանքային գաղութում»: Իմա` փոշիացավ և ոչնչացավ ընդդիմությունն ինքը:
ԲՀԿ-ն, որը սահմռկեցուցիչ «անընտրանք» է ու այնքան սկզբունքային, որ չմտավ կոալիցիա, այնքան «չմտավ» որ նախագահական ընտրություններին չմասնակցեց, ոչ մեկին չպաշտպանեց, «հալվեց-մաշվեց-գնաց» այնքան, որ քարոզարշավն սկսեց անասելիք` փակ-գաղտնի, ընդ որում, այնքան հետաքրքիր տոնայնությամբ, որ Աբովյանից լիդերը դիմելով երևանցիներին` ասաց. ինձ հետ գործ կունենաք, իմացեք:
Րաֆֆու և «Ժառանգության» մասին էլ չասենք. նա ևս փոշիանում է նոն-ստոպ տարբերակով:
Բոլորն այսօր քաղաքական այս ուժերի իրենց համեմատությունն անցկացնում են ՕԵԿ-ի հետ` կամա-ակամա հաշվեհամարը գրանցելով ոտքը հաստատ տեղում դրած, չերերացած, իր ասածին տեր, ՀՀԿ-ի և նրա լիդերի կողքին արժանապատվորեն կանգնած, կարևոր խոսքը կարևոր պահին հնչեցրած կուսակցության հաշվին:
Անշեղ հետևողականությամբ, կուտակած լիքը փորձով «Մարիոթում» մեկնարկած ՕԵԿ քարոզարշավը, կարելի է ասել, ուրույն ռելաքս էր, եթե ունկնդրեիր կարծես թե քաղաքականության հետ առանձնապես մեծ կապ չունեցող, «նույնիսկ» երբեմնի ոստիկան (էս «զորավարներն» ինչ-որ շատացել են մեր կողմերում. արժանի է հիշատակման նաև ֆեյսբուքաբնակ Մելքումյանը, փաստորեն, պետք է ուշադիր լինել նաև փոքր «զորավարների» նկատմամբ, նրանք «մեծանում», քաղաքապետ, ֆեյսբուքահայ են դառնում), «արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվող ամենամեծ «արտակարգիստ» Արմեն Երիցյանը մի էնպիսի երևանյան, ջուր ծախող տղայի, Կարա-Բալայի, Ֆրունզա-Շիրազյան դոզայի մեջ ելույթ ունեցավ, որ լուպան դրինք աչքներիս` հասկանալու. ի՞նքն է, թե՞ ինքը չէ` էդքան պոետիկ, էդքան սիրուն խոսում: Ինքն էր։ «Չկա տարածք, որտեղ ես կամ երաժշտությամբ չեմ զբաղվել, կամ սպորտով, կամ գնում հոլ ու ղայթան էինք խաղում, գնում ծեծ էինք ուտում կամ ծեծվում կամ, ինչպես կասեր մեր Տիգրան Կարապետիչը, Զանգուից ջուր էինք խմում»:
Ահա այսպես` պարզ, հանգիստ. սա Երևանն է, այստեղ Օսկանյանը… տանն է: Զի այն երևանցիների և մնացածի տունն է: Ահա այսպես` նրբորեն ու գրագետ, առանց հաթաթաների, երևանցու լեզվով` երևանցու հետ խոսելով:
Ինչն իրեն կարող էր, փաստորեն, թույլ տալ «լավ տղա» Արմեն Երիցյանը, զի թիկունքը պահող կար. քաղաքական բլոկը ներկայացրել ու ներկայացնում էր իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը և այն էլ արդեն մի քանի օր. նույնիսկ այնպիսի «թունաքիմիկատ» տարածքում, ինչպիսին կարող է համարվել «Կենտրոն» հեռուստաընկերությունը (հումորը, հուսով եմ, հասկացաք), դրանից առաջ էլ պրեամբուլային ասուլիսով:
Էս կարո՞ղ է, Արմեն Երիցյանն իսկապես դառնա քաղաքապետ:
Երբե՛ք մի ասա` երբեք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ