Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

«Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»

«Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»
15.03.2013 | 00:10

ՀՀՇ-ում խմորումները շարունակվում են: Կուսակցությունը ոչ ևս անելու Տեր-Պետրոսյանի քայլն անակնկալ չէր շատերի համար, որովհետև ՀՀՇ-ի անվանափոխության հարցն այդ կառույցի առաջ Տեր-Պետրոսյանը դրել էր դեռևս իննսունվեցին, երբ նախագահական ընտրություններում նա շատ վատ ցուցանիշներ ամրագրեց, և Վազգեն Մանուկյանի կողմնակիցները համոզված էին, որ Վազգենն է ընտրվել ու «նախագահ» է, ինչպես այս օրերին համոզված էր Տեր-Պետրոսյանը` Րաֆֆու հաշվով:
Իննսունվեցին իր թիմակիցների` ՀՀՇ-ի վրա անչափ զայրացած Տեր-Պետրոսյանը ցանկանում էր, որ ՀՀՇ-ն անվանափոխվի, տրանսֆորմացվի, վերջանա, որովհետև իր պարտության համար մեղավոր էր համարում իր թիմակիցներին, այդ թվում և` Բաբկեն Արարքցյանին: Այն օրերին դա չստացվեց մի շարք պատճառներով:
Ընդհանրապես և մշտական ներքին լարվածություն է եղել ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի միջև, տեղեկացնում են ՀՀՇ-ական մեր աղբյուրները, ինչը ոչ միայն դրսևորվել է ՀՀՇ համագումարներում, ուր Տեր-Պետրոսյանը ցանկանում էր ՀՀՇ նախագահը լինի իր «մարդը», ՀՀՇ-ն Վանոյի «տակից» վերցնի ու ամբողջապես իրենով անի, այլև իշխանությունը թողնելուց հետո նա Վազգենի հետ պայմանավորվածություն ուներ` ՀՀՇ-ն տանել Քոչարյանի տակ։ «Լևոնի հրաժարականից հետո եկել էր Բաբիկի մոտ, նախ` առաջարկել` Բաբիկն առաջադրվի նախագահի թեկնածու, Բաբիկը, բնականաբար, մերժել էր, այդ հետո էր Վազգենը գնացել նաև Գագիկ Հարությունյանի մոտ, նա ևս «հրաժարեցվել» էր, որպեսզի Քոչարյանն առաջադրվի, որն էլ, եթե հիշում եք, Հայաստանի քաղաքացիություն չուներ, Քոչարյանն էլ հայտարարել էր, որ չի կարող մասնակցել այդ պատճառով, ՀՀՇ-ն շշմած էր, որ նրան քաղաքացիության թուղթը տվեցին, բայց ամենից շատ շշմած էինք, որ Լևոնը, առանց թիմին տեղյակ պահելու, գնաց-մասնակցեց վերջինիս ինաուգուրացիային, շնորհավորեց նրան… այնպես որ, ամեն բան տրամաբանական ու նույն շղթայի մեջ է»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը, որը նաև չժխտեց, որ անելու են ամեն ինչ, որ ՀՀՇ-ն պահպանվի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ