-
26.04.2018|
15:44
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։
-
26.04.2018|
14:29
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
-
26.04.2018|
09:35
«Հրապարակը» գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։
-
26.04.2018|
09:33
Ապրիլի 25-ին Աժ ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: ՀՀԿ խմբակցության հաղորդագրության համաձայն, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին։
-
25.04.2018|
18:45
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:
-
25.04.2018|
16:28
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ծանր ներքաղաքական իրավիճակը վերջին տասնամյակների հակաժողովրդական իշխանությունների վարած կործանարար սոցիալ-տնտեսական քաղաքականության և համատարած անարդարության մթնոլորտի արդյունքն է, ինչը փողոց է դուրս բերել տասնյակ հազարավոր ցուցարարների:
-
25.04.2018|
13:51
ՕԵԿ-ն կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը:
-
25.04.2018|
13:49
«Ծառուկյան» դաշինքն ունի որոշում միանալ շարժմանը և շուտով դաշինքի պատգամավորները, համախոհները կլինեն Հանրապետության հրապարակում` ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
-
25.04.2018|
13:47
«Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»` հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:
-
24.04.2018|
00:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը: