-
23.05.2018|
11:23
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։
-
23.05.2018|
11:21
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
-
22.05.2018|
22:06
Հայաստանում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե կառավարությունը և թե ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով` ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
18.05.2018|
14:34
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ անփոխարինելի մարդիկ լինում են:
-
18.05.2018|
14:33
ՀՀԿ-ն շարունակելու է գործել հանուն ՀՀ քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
17.05.2018|
11:47
Աժ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը վաղաժամ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին խոսելը։
-
15.05.2018|
00:18
Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի և ներսի կառույցներում: Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:
-
12.05.2018|
21:52
Չկա այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը ՀՀԿ-ն պատրաստ չէ քննարկել: Բացառություն չեն Ընտրական օրենսգրքին առնչվող հնարավոր փոփոխությունները` ասել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
12.05.2018|
17:56
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը դաշնակցության քվոտայով կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` փոխարինելով Սուրեն Կարայանին:
-
12.05.2018|
17:54
«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առաջարկել էր ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին փոխվարչապետի թեկնածու, հետո փոշմանել էր: Ծառուկյանը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին: