22.09.2019|
12:43
«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որն, ի տարբերություն նախորդ օրենքի, ավելի է ազատականացվել, իսկ կուսակցություն գրանցելու կարգը` դյուրացվել։