13.03.2013|
18:25
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը Ազատության հրապարակում, ընդդիմադիր մեկ այլ բևեռում՝ Հայ ազգային կոնգրեսում տեղի են ունենում ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ: ՀԱԿ-ը, որը որպես դաշինք մտավ խորհրդարան ու ձևավորեց յոթ հոգանոց խմբակցություն, այժմ վերածվում է կուսակցության: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության նախաձեռնող խմբում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից երեքի անունն է նշվում՝ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան: