14.04.2013|
15:28
Կուսակցական համագումարներից, որպես ՀՀ քաղաքացի, որպես լրագրող, միշտ ակնկալել եմ թափանցիկություն, բազմակարծություն, ներկուսակցական ժողովրդավարություն, ոչ թե կանխատեսելի ծափեր, պարտադրված քվեարկություն: Ցավոք, մինչ այժմ, որքան ինձ բախտ է վիճակվել լուսաբանելու կուսակցական համագումարները, այդ ամենը չեմ տեսել: Եվ կապ չունի՝ իշխող կուսակցության համագումարներն են եղել, թե՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի: