-
23.06.2020|
15:00
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշումը։ «Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով և դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։
-
23.06.2020|
14:53
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը իր հայտարարությունում պնդում է. «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը», փաստում են, որ «օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը»:
-
23.06.2020|
14:26
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե սկսվել է իր հետ շփված անձանց «մասսայական բզբզում»։
-
22.06.2020|
14:42
«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
-
19.06.2020|
00:50
Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միևնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետև երկու կողմում էլ ազնվության պակաս կա։
-
18.06.2020|
23:35
Մինչև 7-րդ գումարման հերթական նստաշրջանի ավարտն Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ որոշեցի «до և после» օպերացիա իրականացնել:
-
16.06.2020|
18:58
Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։
-
16.06.2020|
15:55
ԱԺ նիստում ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարեց՝ տրաքած վիճակ է տնտեսությունում։ «Խելքի եկեք, ես ասում եմ՝ երեք ամիս հետո սով ա լինելու։ Դրա տակից չեք կարա դուրս գաք, խելքի եկեք։ Էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, քաղաքական կայունություն չկա, չի վստահում։ Խնդրում եք տոկոսով տան։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականություն լրիվ բոլորի հետ հարաբերությունները փչացրել եք»,- հայտարարեց Ծառուկյանը։
-
16.06.2020|
01:04
Այսօր Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Գործընթաց սկսելու համար ՀՀ գլխավոր դատախազը կդիմի Ազգային Ժողովին` Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
-
16.06.2020|
00:59
Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։