-
10.07.2020|
00:19
Խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը, որ պետք է կորոնավիրուսով պայմանավորված համավարակի հանգամանքներն ուսումնասիրի, ըստ երևույթին, չի ձևավորվի:
-
08.07.2020|
19:16
Այսօր ԿԸՀ֊ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը, որով խմբակցությունը պահանջում էր լրացուցիչ մեկ մանդատ տալ իրենց։ Այս խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ Արման Բաբաջանյանը դուրս էր եկել ԼՀԿ խմբակցությունից։ Ակնհայտ էր, որ ԿԸՀ-ն չէր կարող իրավական տեսանկյունից նման բան անել, իսկ քաղաքական առումով ամեն ինչ հնարավոր էր, քանի որ օրենքն ինչպես կուզի, իշխանությունն այնպես կճկի։
-
07.07.2020|
12:25
ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:
-
07.07.2020|
00:58
ԲՀԿ-ն շարունակում է կոնսոլիդացիոն հանդիպումներ ունենալ: «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԸ։
-
07.07.2020|
00:46
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում միանշանակ չեն ընդունում կառավարության համապատասխան գերատեսչության՝ ԿԳՄՍ-ի՝ հանրակրթության մասին ներկայացրած հայեցակարգը, ըստ որի, կրճատվելու են դպրոցներում դասավանդվող հայագիտական առարկաների դասաժամերը:
-
03.07.2020|
00:40
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ քննիչ հանձնաժողով են ստեղծում: Այն քննելու է իշխանության՝ համավարակի դեմ տարվող աշխատանքները: Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքը համակարգելու է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
-
30.06.2020|
00:37
«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցություններն այսօր՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
-
30.06.2020|
00:15
«Իմ քայլը» խմբակցության քաղաքական «դեղնակտուցները» դեռ մի ելույթի դույզն-ինչ հեղինակ չդարձած, չհասկանալով անգամ իրենց դերն ու կարգավիճակից բխող պարտականությունները, սկսել են պիտակավորել, իբր խելք սովորեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
-
24.06.2020|
16:58
Հետաքրքիր է, թե ԼՀԿ խմբակցությունը քանի ժամը մեկ է կողմնորոշում ու դիրքորոշում փոխում։ Առավոտյան հայտարարում է, թե չի վիճարկի հակասահմանադրական օրենքը, այսինքն՝ դառնում իշխանության «գրպանի» ընդդիմություն, կեսօրին ԱԺ նիստին իբր դեմ «խաղում» իշխանությանը, թե ինչու՞ եք գույքահարկի մասին օրենք փոխում։
-
23.06.2020|
15:07
Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ ԱԺ մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։