-
26.09.2020|
14:28
Կեցցե՛ մացոների Հայաստանը: 2010-ի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
-
25.09.2020|
00:50
Հանրահավաքը, որի մասին շուրջ մեկ ամիս խոսում էր ընդդիմությունը, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վերջապես կկայանա. նշանակվեց կոնկրետ օր, և սկսվեց հետհաշվարկը։ Հանրահավաքի օրը, ինչպես փորձագետներից շատերն են բնորոշում, կլինի քաղաքական ակտիվ աշնան միջանկյալ վերջնակետերից մեկը։
-
24.09.2020|
23:41
Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։
-
24.09.2020|
22:21
«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախաձեռնած հանրահավաքի օրակարգը թեև պարզ է, սակայն կազմակերպիչները դրա մասին չեն բարձրաձայնում: Պատճառը պարզ է. ԲՀԿ-ում ամեն րոպե սպասում են, որ դատարանը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կարող է կայացնել:
-
22.09.2020|
22:07
Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» ու ՀՅԴ-ն հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։
-
-
22.09.2020|
16:03
ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ հանրահավաքին, թե ոչ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
21.09.2020|
13:38
«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է աշխարհի բոլոր հայերի ամենակարևոր ու գլխավոր տոնը՝ Անկախության օրը: Բոլոր ազգերն ունեն իրենց անկախության օրը, բայց մերը ոչ միայն տոն է, այլև՝ պատմության ու ապագայի միասնության խորհրդանիշ:
-
18.09.2020|
00:54
Խորհրդարանն ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծեց ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը և դրանից բխող այլ հարցեր։
-
18.09.2020|
00:47
«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին անվստահություն հայտնելու գործընթացի ժամանակ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» արձագանքն ու պահվածքը, Նիկոլ Փաշինյանի ասած, եղկելի էր: Իշխանության եկածները, որ իրենց հռչակել են սիրո և հանդուժողականության մթնոլորտի տարածողներ ու քարոզիչեր, չեն հաշտվում են ցանկացած քննադատության հետ: