«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Փակե՞լ, թե՞ չփակել Օրմուզի նեղուցը

Փակե՞լ, թե՞ չփակել Օրմուզի նեղուցը
03.07.2012 | 16:52

Թեհրանը քանիցս հայտարարել է, որ կփակի Օրմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ նավթային տանկերը: Հուլիսի 1-ից գործում են Եվրամիության պատժամիջոցները Իրանի դեմ, որով արգելափակվում է ԵՄ երկրներում Իրանի հում նավթի օգտագործումը, և այժմ Իրանի ազգային անվտանգության ու միջազգային քաղաքականության կոմիտեն օրինագիծ է նախապատրաստել, որով նախատեսվում է փակել Օրմուզի նեղուցը այն նավթային տանկերների առաջ, որոնք ուղևորվում են Թեհրանի դեմ պատժամիջոցներին աջակցող երկրներ: Եթե Թեհրանը իրականացնի իր սպառնալիքը, նավթի գինը 12-15 տոկոսով կթանկանա` ըստ փորձագետների:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ