Փաստն այն է, որ 2018 թվականին իշխանությունը գրավեցին թուրքական գործակալները։ Իրենց գլխավոր տականքի առաջնորդությամբ քանդեցին երկրի պաշտպանական ու գաղափարական միասնությունը: Հանձնեցին Արցախը, բացարձակ վտանգել են Հայաստանը:
Հաքան Ֆիդանի տեղի դրածոն խոսում էր անկախությունից:
Հղի կնոջը սպանած տականքը, դատարանում անմեղ մարդուն մահվան հասցրած հանցագործը խոսում է ժողովրդավարությունից ու արդարությունից:
Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են...
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։