Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Աղոթարան

Աղոթարան
22.08.2024 | 00:09

Ամրացրու՛ ինձ Քո երկյուղով,

Տե՛ր, զորացրու՛ տկարիս Քո զորությամբ,

առողջացրու՛ հոգուս հիվանդությունը,

բժշկի՛ր մարմնիս ցավերը,

և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը,

որ չարչարակից լինեմ Քո սրբերին:

Փրկի՛ր ինձ, Տե՛ր:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ