Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պուտինի այցը Բաքու․ Փաշինյանի հակառուսականության գինը Արցախն ու Հայաստանն են (մենք նոր պատերազմի նախաշեմին ենք)

Պուտինի այցը Բաքու․ Փաշինյանի հակառուսականության գինը Արցախն ու Հայաստանն են (մենք նոր պատերազմի նախաշեմին ենք)
21.08.2024 | 11:50

Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի զարգացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան դրա վառ ապացույցներից է։

Այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նա հսկայական արդյունքներ է գրանցել այդ գործում։

Պուտինն ու Ալիևը համաձայնագրեր են կնքում, իսկ Փաշինյանը «դուխով» լեզվակռվի մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Բանականություն ունեցող որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է շահում Հայաստանը Արևմուտքի թելադրմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների թշնամացումից։

2018-ից սկսած Փաշինյանը որդեգրել է հակառուսական գիծը։ Սկսեց ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին ձերբակալելով, վերջացրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմով։ Մենք այս ընթացքում միայն կորուստներ ենք ունեցել, և սրան վերջ չի լինելու, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին Փաշինյանն է նստած։ Իսկ «հպարտները» ծափ են տալիս, թե բա՝ տեսե՛ք, թե ինչ «դուխով» վարչապետ ունենք, Պուտինի հետ թարսվում է։ Ու այդպես «դուխով» Նիկոլը հազարավորներին հանձնեց հողին, Արցախի հողը հանձնեց թշնամուն, հիմա էլ անցել է Հայաստանի հողերին։

Ադրբեջանը նախորդ դարի 90-ականներին, Վրաստանը և Ուկրաինան՝ համապատասխանաբար 2008-ին ու 2014-ից սկսած կրկին կորուստներ են ունեցել Ռուսաստանի հետ թշնամանալուց հետո։ Ադրբեջանն ու Վրաստանը դասեր են քաղել ու շահում են, իսկ Ուկրաինան թնդանոթի մսի դեր է կատարում Արևմուտքի ձեռքում և արնաքամ է լինում։

Հայաստանի իշխանությունը, ի տարբերություն Էլչիբեյի, 90-ականներին Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցեց և շահեց։

Հիմա, երբ Փաշինյանը «հերոսաբար» մեզ թշնամացնում է Ռուսաստանի հետ, դա ներկայացնելով որպես ինքնիշխանության մակարդակի բարձրացում, դժվա՞ր է կռահել, թե ինչ ենք ստանալու։

Փաշինյանը, իր դրսի տերերի թելադրանքով ու սեփական շահերից ելնելով, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս և հիմա բողոքում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից շատերը չեն գործում։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյա՛նն է պատռել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին։

Հանուն ռուսական խաղաղապահներին Արցախից հեռացնելու գաղափարի կյանքի կոչման՝ Արևմուտքը Նիկոլի ձեռքերով զոհաբերեց Արցախն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց հայերի էթնիկ զտում իրականացնել։

Հիմա Ալիևը նույն բանն է անում, ինչ 44-օրյա պատերազմից առաջ։ Նիկոլն էլ։ Երկուսի գործողություններն էլ ուղղված են առաջիկա հակահայկական ագրեսիայի համար պարարտ հող ու լեգիտիմություն ապահովելուն։ Այս անգամ թիրախում «Զանգեզուրի միջանցքն» է, որը Նիկոլը կռվախնձոր է դարձրել՝ համաձայնելով այն հանձնել Արևմուտքին։

Բաքուն երկու լարի վրա է խաղում՝ հակառուսական որևէ քայլերի չգնալով։ Հակառուսականությունը թողնվել է Նիկոլի վրա։ Արդյունքում՝ Բաքվին աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները աջակցում են, Հայաստանին՝ ոչ։ Նիկոլին մնացել է հանրային զգոնությունն այս պայմաններում բթացնելը, հանրության թերուս հատվածին «խաղաղության խաչմերուկով» մոլորեցնելը՝ հեծանիվ քշելու և լոբի մաքրելու օգնությամբ։

Գալիք աղետը կանխելու միակ տարբերակն ամբողջական իշխանափոխությունն է։ Մինչ այդ բոլոր այն ուժերը, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն, պետք է հստակ տեսակետ արտահայտեն հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերություններում ռուսական դերակատարման մասով։ Այն լղոզվածությունը, որը նկատվում է ընդդիմադիր դաշտի մի մեծ հատվածում, նիկոլությունից գրեթե չի տարբերվում։

«Մայր Հայաստանը» արմատական ընդդիմություն է Փաշինյանին և չի ընդունում ընդդիմադիր դաշտում գործող լղոզված միավորներին։ Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, «նեյնիմների» և խաղիկների ժամանակ չկա։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6765

Մեկնաբանություններ