ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սալջարդ. Կարո Վարդանյան

Սալջարդ. Կարո Վարդանյան
04.03.2023 | 11:17

Ակամա ներկա եղա այդ պատգամավորների բանավեճին ու նորից համոզվեցի, որ մենք երբեք իրար չենք հասկանալու: Տերն էն գլխից է մեր լեզուները խառնել: Մեկը նախկին քաղաքագետ էր, մյուսը՝ նախկին մսավաճառ: Ամեն ինչ սկսվեց քաղաքագետից.


- Դու պիտի հասկանաս, որ մենք նորից հայտնվել ենք ռուսական մուրճի ու թուրքական սալի միջև: Այստեղ ընտրության խնդիր չկա, մենք չենք կարող ընտրել մուրճը կամ սալը, մենք դրանց միջև ենք:
- Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ ուկրաինական սալը:
- Ուկրաինական սա՞լը որն է:
- Սխտորովը. արաղի հետ աննման բան ա, պիտի փորձես:
- Ա՛յ ընկեր, ի՞նչ հիմարություններ ես դուրս տալիս: Ի՞նչ ուկրաինական սալ: Այդպիսի հասկացություն չկա՛: Կա միայն ռուսական մուրճ ու թուրքական սալ:
- Էլի նույն քյալն ես, ու միշտ էլ քյալ ես մնալու: Թուրքը ի՞նչ գիտի խոզն ինչ ա, որ իմանա սալի ղադրը: Ի՞նչ թուրքական սալ: Էն էլ ասեմ, որ էս պատերազմը սալի համար սկսեց: Ռուսն ու բելառուսը լավ գիտեն, որ իրանց սալը ուկրաինականին չի հասնի ու դրա համար սկսեցին հարամել Ուկրաինան:
- Չէ, դու լրիվ անասուն ես...
- Էլ ո՛չ մի բան չեմ ուզում լսեմ, ես քեզ բլոկում եմ:
- Բայց մենք ֆեյսբուքում չենք, ո՞նց ես բլոկում:
- Ուրեմն անջատում եմ քո խոսափողը:
- Բայց մենք Ազգային Ժողովում էլ չենք:
- Բա որտե՞ղ ենք:
- Ռուսական մուրճի ու թուրքական սալի միջև:

Դիտվել է՝ 9470

Մեկնաբանություններ