ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալբերտ Էյնշտեյնի «թեյավճարը»

Ալբերտ Էյնշտեյնի «թեյավճարը»
15.01.2023 | 10:37

Ալբերտ Էյնշտեյնը երկու նախադասությամբ գրել է երջանկության տեսությունը, որը հետագայում վաճառվել է 1․600․000 դոլարով. «Խոնարհ կյանքն ավելի շատ երջանկություն է պարգևում, քան անհանգիստ կյանքը՝ ձգտելով անփույթ հաջողության»:

* * *


Ալբերտ Էյնշտեյնը Ճապոնիա այցի ժամանակ հյուրանոցում ցանկացավ թեյավճար թողնել սպասյակին, սակայն Ճապոնիայում թեյավճար հասկացողություն չկա, ընդունվում է որպես վիրավորանք:
-Սա իմ աշխատանքն է, և սրա համար ես ստանում եմ աշխատավարձ,-ասաց սպասյակը և հրաժարվեց ընդունել:
Էյնշտեյնը դա չգիտեր: Այդ օրը նա Նոբելյան մրցանակ էր ստանալու: Համակրանքով նայեց երիտասարդ սպասյակին և ասաց.
-Ուզում եմ կիսել ուրախությունս, թեյավճար չես ընդունում, բայց, եթե թույլ տաս, հուշանվեր կտամ:
Նա վերցրեց թուղթն ու գրիչը, գրառում կատարեց և ստորագրեց՝ Ալբերտ Էյնշտեյն:
Ճապոնացի երիտասարդ սպասյակն այս գրառումը պահեց մինչև կյանքի վերջը: Նրա մահից հետո թոռը աճուրդի հանեց այդ գրառումը և 2017-ին վաճառեց մեկ միլիոն 600 հազար դոլարով:

Էյնշտեյնը Տոկիոյի «Իմպերիա» հյուրանոցում այդ թղթի վրա հետևյալ նախադասությունն էր գրել. «Խոնարհ կյանքն ավելի շատ երջանկություն է պարգևում, քան անհանգիստ կյանքը՝ ձգտելով անփույթ հաջողության»:


Հ.Գ. Այս նախադասության բարոյական իմաստն իրականում ավելի բարձր է, քան 1.600.000 դոլարը:
Երջանկությունը շուկայում չի վաճառվում։ Գուցե կարող ես գնել լավ անկողին, բայց չես կարող գնել հանգիստ քուն: Միգուցե դու կարող ես գնել ամենաթանկ գեղեցիկ տունը, բայց չես կարող գնել երջանիկ տուն:
Երջանկությունը այն է, երբ խիղճդ հանգիստ գլուխդ բարձին ես դնում:

Նարա Գյագունցի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 17075

Մեկնաբանություններ