ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատերազմի տարիներին, դեռևս մալալետկա տարիքում, գթության քույր ա եղել. Ժան Մանվելյան

Պատերազմի տարիներին, դեռևս մալալետկա տարիքում, գթության քույր ա եղել. Ժան Մանվելյան
10.09.2022 | 11:10

Այ ձեր ցավը տանեմ, Լիզա տատիկին խի՞ ենք անիծում։ Ամբողջ ՖԲ-ն անեծքով ա ողողված։ Մարդու մեռնելուց անիծեցինք, չհանգստացանք, հիմա էլ էս կնգան։ Արդեն ինքը ցերեմոնիալ անձ էր, շատ քիչ բան որոշող։ Իրեն ներկայացված կառավարության կազմը նույնիսկ մերժել չի կարող։ Սիմվոլ էր, տենց մնացել էր։ Իր երկրի խորհրդանիշն էր։ Պատերազմի տարիներին, դեռևս մալալետկա տարիքում, գթության քույր ա եղել։ Զինվորների մարմիններն ա լվացել, վիրակապեր դրել' աշխարհի ամենամեծ կայսրության ժառանգորդը։ Մեր ողորմելի ղեկավարներից քանիսի՞ երեխեքն են նման բան արել։

Պախկվել են մամաների փեշերի տակ կամ իրենց ղեկավար ծնողների օրհնանքով փախել-ծվարել են նույն Անգլիա-Ամերիկաներում։ Մի քանի տարի առաջ անգլիական շարքային մի զույգ թագուհուն ու ամուսնուն հարսանյաց հրավեր էր ուղարկել։ Վեր էին կացել եկել։ Հետներն էլ նկարվել էին։ Մեր մոտ ամեն քաղաքապետ, նույնիսկ գյուղապետ դրանցից ավելի թագավոր ա։ Որ իր համերկրացու, իր քաղաքացու հետ հավասար շփվելը պատվից ցածր ա համարում։ Թե՝ մեզ վնաս են տվել, չգիտեմ ինչեր են խառնել, քաղաքականություն, ֆլան-ֆստան։ Մեծ քաղաքականության մեջ ամեն մեկը իր դարդին ու շահին ա։ Անգլիացի, ռուս, ով ուզում ա լինի։ Սրանց տված վնասը հաստատ ավելի մեծ չի, քան մեր ղեկավարի, քաղաքապետի, գյուղապետի հասցրած վնասը։ Եվս մի մեղավոր, ըստ մեզ, էս աշխարհից հեռացավ։ Հլա տեսնենք, կփոխվի՞ մեր մոտ ինչ որ բան։ Իհարկե չի փոխվի։ Եթե մի հրաշքով աշխարհի երեսից վերանան բոլոր ազգերը, ու մնանք մենակ մենք' էլի մեր համար լավ չի լինի։ Ընդհակառակը, ավելի վատ կլինի:

Դիտվել է՝ 12439

Մեկնաբանություններ