ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱՆԻՑ»

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱՆԻՑ»
19.03.2010 | 00:00

«ՄԱՐԴ ԵՍ, ԳՈՒՑԵ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒՑ ՇՏԱՊԵՍ, ՈՒ ԲԱՌԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ԼԻՆԻ»
ԱՐՄԵՆ (ՍԵՐՅՈԺԱ) ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ խմբակցության անդամներն այսուհետ շփվելու, ասել-խոսելու, կիսվելու են լրագրողների հետ, այսինքն, էլ չեք խուսափելու մեր «դաժան» հարցերից։ ՈՒրեմն, մի քանի հարցի կպատասխանե՞ք։
-Բայց ո՞վ ա Ձեզ ասել, որ ինքը նման բան ա ասել։ Ձե՞զ ա ասել։
-Ոչ միայն ինձ։
-Երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչն է ինձ հարց տալիս (ծիծաղում է), ինձ համար դժվար է չպատասխանելը։ Նայած` ի՞նչ հարց եք տալիս։
-Ասենք, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։
-Մեր խմբակցության ղեկավարն արդեն այդ հարցի առնչությամբ արտահայտել է տեսակետ, որը նաև ինձ համար է ընդունելի։ Ես կողմ եմ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը։ Ոչ մի խոսք չպետք է լինի ցեղասպանության մասին։ Տեսնո՞ւմ եք, չխուսափեցի Ձեր հարցից ու պատասխանեցի։
-Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ի պատգամավորները, բացառությամբ մի քանիսի, մինչ այժմ լրագրողների հետ չէին ասում-խոսում։
-Չգիտեմ` ինչու են խուսափում մյուսները։ Մարդ ես, գուցե պատասխանելուց շտապես ու բառի սայթաքում լինի։
-Չէ, ի՞նչ եք ասում, լրագրողները շա՜տ «բարի» են ու սայթաքումները, սխալները կուղղեն։ Դուք միայն խոսեք։
-Բայց կարևորը խոսելը չէ, այլ գործ անելը։ Մեր խմբակցությունն այս կարգախոսով է առաջնորդվում։ Ձևի համար չենք խոսում, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, թե քիչ ենք խոսում։ Մենք փորձում ենք մեր գործով ապացուցել ամեն ինչ։
-Պարոն Ծառուկյանը նշեց նաև, որ ձեր ծրագրերը, մտքերը «միայնության մեջ չեք խորհելու», դարձյալ «կիսվելու» եք։ Կարո՞ղ է` նախընտրական փուլին եք պատրաստվում։
-Ընտրություններին սկսում են պատրաստվել ընտրության հաջորդ օրվանից։ Ինչքան շուտ սկսես պատրաստվել, ժողովուրդն այնքան շատ ծանոթ կլինի քո քաղաքական ծրագրերին ու կկարողանա ճիշտ ընտրություն կատարել։

«ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՎԻՐԱՎՈՐԵՆ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Եթե քրեական, քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ԱԺ-ն վավերացնի, քաղաքական գործչին «անգրագետ» անվանելու համար լրագրողը կենթարկվի՞ պատասխանատվության, ի՞նչ եք կարծում։
-Եթե դուք վիրավորում կամ քննադատում եք ԱԺ պատգամավորի գործունեությունը, ոչ թե անձը, տվյալ դեպքում դա վիրավորանք կամ զրպարտություն չի համարվում։ Թյուր կարծիք է, թե այս օրենքն ուղղված է լրագրողների դեմ։ Լրագրողը նախ` քաղաքացի է, անձ, մարդ, ում իրավունքները ևս պետք է պաշտպանվեն։ Որևէ մեկին իրավունք տրված չէ վիրավորելու այլ մարդու պատիվը, արժանապատվությունը։
-Ինչո՞վ էր պայմանավորված հենց հիմա այս օրենքի քննարկումը։ Փաստորեն, այդքան հրատա՞պ է «զրպարտիչներին» տույժի ենթարկելը։
-Եթե որևէ պատգամավոր ուղեղում որևէ նախագիծ է մտածում ու դա ներկայացնում է, ո՞վ է որոշում դրա հրատապությունը։ Բնականաբար, տվյալ պատգամավորն ուսումնասիրում է ոլորտն ու հասկանում, որ որոշակի բացեր կան այնտեղ և նախաձեռնում է այն։ Որևէ մեկի դեմ սա ուղղված չէ, և ոչ էլ հրատապության խնդիր կա։
-Մեր ԶԼՄ-ներում, մասնավորապես մամուլում, զրպարտությունը շա՞տ է։
-Հեռու եմ այն մտքից, որ մեր մամուլը կատարյալ է, բայց նաև կարծում եմ, որ կան գրագետ, բանիմաց նյութեր ներկայացնող լրագրողներ։ Եթե երթուղային տաքսիների կամ «բեսեդկաների» խոսակցությունները դարձնում են հանրային քննարկման առարկա, լրագրող կոչվելու իրավունք չունեն ու, բնականաբար, նման պարագայում պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Նախկինում ենթարկվում էին քրեական պատասխանատվության, իսկ այժմ մենք ապաքրեականացնում ենք հարցը` այն տեղափոխելով քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ։ Սխալ արտահայտած մտքի համար լրագրողին պետք է ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել, այլ կիրառել որոշակի տույժեր։ Սա ասում եմ որպես իրավաբան։
-Ֆինանսական տույժերի կիրառումը միտում չունի՞ սնանկացնելու տվյալ թերթը, ի վերջո, փակման եզրին հասցնելով։
-Որպես օրենքի համահեղինակ, այդ միտումը չեմ տեսնում։ Ի՞նչ եք առաջարկում, լրագրողը զրպարտի, վիրավորի օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներին, գործարար մարդուն կամ պարզապես քաղաքացուն ու որևէ պատասխանատվություն չկրի՞։
-Խնդիրը ձևակերպումների մեջ է, որը շատ սողանցքներ ունի։ Ի վերջո, եթե միտում կա զրպարտություն գտնելու ցանկացած նյութում, հեշտությամբ այն կարող են «օրենքի համաձայն» «պեղել»։
-Ձևակերպումները հստակ սահմանված են։
-Եթե այդքան հստակ են, ինչո՞ւ օրենքի քննարկման ժամանակ նույնիսկ համահեղինակներից մեկն ընդունեց, որ այստեղ որոշակի հստակություն է անհրաժեշտ։
-Պիտի ասել, որ շուրջ վեց-յոթ ամիս մեր հանձնաժողովում այս օրինագիծը քննարկվում է, այն տեղադրված է նաև ինտերնետային կայքում, բայց ԱԺ-ի որոշ պատգամավորներ, որոնք դեմ ելույթներ էին ունենում, ոչ մի առաջարկություն չեն ներկայացրել։ Ոմանք չեն հասկանում, թե գերակա շահը որն է։ Հայերը ցեղասպանություն վերապրած ազգ են, ու եթե մեկն ասում է, որ հայերին դա քիչ է, ապա մենք ասում ենք, որ տվյալ անձը մտավոր խնդիրներ ունի։ Այս պարագայում մենք չենք կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ դա հանրային շահ է համարվում։
-Բարձրաստիճան պաշտոնյայի առնչությամբ հնչող քննադատությունը կարո՞ղ է համարվել «հանրային գերակա շահ»։
-Երկրի պետական սիմվոլներին նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչները չպետք է վիրավորեն։ Կարելի է քննադատել նախագահի գործունեությունը, բայց նախագահի ինստիտուտը չպետք է վարկաբեկել։ Անձը չպետք է քննադատել, այլ տվյալ մարդու գործունեությունը։ Եթե պաշտոնյայի կամ պատգամավորի գործունեությունն եք քննադատում, նորմալ է։ Բայց եթե նրա նկարի վրա պոզեր նկարեք ու տպագրեք, դա արդեն այլ ենթատեքստ ունի և ենթակա է պատասխանատվության։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Իհարկե, հեռու եմ այն մտքից, թե մեր ներկայացրած նախագիծը կատարյալ է։
-Ի դեպ, մամուլում հրապարակում եղավ հանրապետության երկրորդ նախագահի, ԱԺ նախագահի ունեցվածքի մասին։ Սա համարենք զրպարտությո՞ւն, երբ նույնիսկ հերքող հայտարարություններ չհնչեցին։
-Եթե Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների անունով է գրանցված այդ ունեցվածքը, բնականաբար, դա զրպարտանք չէ, բայց եթե որևէ թերթ, իր առաջին էջն ավելի ընթեռնելի դարձնելու համար շքեղ դղյակների, ավտոմեքենաների նկարներ է տպագրում, տակն էլ գրում է, թե դրանք պատկանում են այս-այս պաշտոնյաներին, դա, բնականաբար, զրպարտություն է։ Լրագրողը պետք է հիմնավորված փաստերով ներկայացնի նման նյութերը։ Բարոյական վնասի հարցում շատ ավելի կարևոր է հատուցման ձևը, լինի դա ներողության, հերքման, թե մեկ այլ ձևով։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ