Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ոչինչ կանխորոշված չի կարելի համարել

Ոչինչ կանխորոշված չի կարելի համարել
22.07.2024 | 13:46

Քանի որ աշխարհաքաղաքական կենտրոններում ցանկացած տեղաշարժ ուղիղ ազդեցություն է թողնում Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի վրա (Հայաստանի իշխանությունների անհեռատես և հախուռն արտաքին քաղաքականության պատճառով հատկապես), ուստի հնարավոր չէ ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ում սպասվելիք հավանական փոփոխություններին։ Նախագահ Բայդենի` մրցապայքարից դուրս գալու և ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հավանական թեկնածու դառնալու հեռանկարը կարող է ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների վրա։

Մինչև երեկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ ֆավորիտ էր համարվում, սակայն այսօր արդեն ոչինչ կանխորոշված չի կարելի համարել։ Եվ այստեղ մեր շահերի տեսանկյունից ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու պարագայում Հայաստանի մասով դրական ակնկալիքներ առնվազն չկան, մյուս կողմից, հավանական է, որ Թրամփը ներմայրցամաքային քաղաքականություն է վարելու, կենտրոնանալով ներամերիկյան խնդիրների վրա. այս իմաստով Դեմոկրատական կուսակցությունն այլ մոտեցում ունի, և ի՞նչը կարող է լինել Հայաստանի համար ավելի շահեկան։ Այստեղ Դեմոկրատական կուսակցությունը խնդիր ունի իր շանսերը մեծացնելու, իսկ դրանում կարող են գործոն լինել նաև ԱՄՆ-ի հայկական համայնքն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները։

Մասնավորապես, կարևոր է ԼՂՀ հայերի իրավունքների և արժանապատիվ վերադարձի, Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշումներ կիրառելու, Հայաստանին տեխնոլոգիաներ տրամադրելու մասով ստանալ արժանահավատ խոստումներ։ Ինչքանո՞վ է դա ի զորու անել ԱՄՆ-ի հայկական համայնքը՝ քննարկման հարց է, բայց այն, որ սա հնարավոր է, հատկապես հիմա, երբ դեմոկրատներն այնքան կարիք ունեն հավելյալ աջակցության, լրիվ իրատեսական է։ Բայց կա նաև այլ խնդիր` իսկ եթե, այնուամենայնիվ, հաղթի Թրամփը՞: Այս պարագայում Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում գրեթե կանխատեսելի է լինելու, եթե, իհարկե, նա իր հռչակած ռեգիոնալիզմի քաղաքականությունը վարի, իսկ գլոբալ գործընթացներին նվազագույն մասնակցություն ցուցաբերի։

Մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև հավելյալ ռիսկեր՝ հաշվի առնելով Թրամփի բնավորությունը: Բայց մեզ անհրաժեշտ է առավելագույն օգուտ քաղել, քանի որ այլ ճանապարհ պարզապես թողնված չի մեզ` սեփական իշխանությունների և նրանց սպասարկող ինֆանտիլ «գործիչների» ձեռամբ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7900

Մեկնաբանություններ