Թավուտում գիշերը ծառ ընկավ:
Կայծա՞կն էր խփել,
արմա՞տն էր թույլ,
թե՞ պարզապես չէր կարող այլևս ապրել,
կարևոր չէ,
ինչպես անտառի հանգիստ քունը
ընկնելու պահին:
Գիշերը անտառում ծառն ընկավ,
մացառն էր մի փոքր վնասվել,
հա, կարծեմ նաև
դատարկ թռչնաբույնը,
ուրիշ ոչինչ:
Վահագն Մարտիրոսյան