Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Ե՛ս եմ էդ մարդը»

«Ե՛ս եմ էդ մարդը»
28.03.2024 | 14:18

Փալասության գծով միջազգային վարպետ Սիմոնյան Ալենը երեկ ինքնագոհ տոնով մարդ էր փնտրում, որը կասեր, թե Տավուշի հայկական տարածքները հայկական են։

Էնքան մարդ ասաց ու գրեց, թե «ե՛ս եմ էդ մարդը», որ նույնիսկ հավես էլ չկա նույնը կրկնելու։

Լրիվ «Յա՛ Սպարտակ» վիճակն էր։

https://youtu.be/3pdYdQzjd5c

Իսկ նշված փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին (7-րդ դ.)։

Շատ-շատերի կարծիքով՝ այն հանդիսանում է հայ ճարտարապետության թոփ 10 (եթե ոչ թոփ 5) գլուխգործոցներից մեկը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ