ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պայքարողին են օգնում, ոչ թե հանձնվողին

Պայքարողին են օգնում, ոչ թե հանձնվողին
19.08.2023 | 14:10

Մի թագավոր, իր ծառաների հետ շրջելիս, ճանապարհին տեսնում է մարդու, ով փոսն էր ընկել և համառորեն փորձում էր դուրս գալ փոսից։ Թագավորը հրամայում է օգնել այդ մարդուն։

Ճանապարհին թագավորը տեսնում է փոսն ընկած մեկ այլ մարդու, ով նստել և լալիս էր։ Թագավորը լուռ անցնում է կողքով, և ծառաներից մեկը հարցնում է. «Տե՛ր, ինչու՞ չհրամայեցիր օգնել այդ մարդուն»։

Թագավորը պատասխանում է. «Ինչի՞ն օգնեինք, լացելու՞ն»։

Այս առակը օրերս ինձ պատմեց տավուշեցի ծանոթներիցս մեկը, շեշտելով, որ այն շատ հստակ բնութագրում է մեր երկրի այսօրվա իրական վիճակը։ Եթե ինքներս մեզ չենք օգնում, ո՞վ պետք է օգնի։ Եթե ամեն տեղ նվնվում ու բողոքում ենք, ամեն երկիր գնալիս ինչ-որ մեկից բողոքում ենք, ինչի՞ն օգնեն ուրիշները, մեր բողոքի՞ն, մեզ հետ նստեն նվնվա՞ն։

Պայքարողին են օգնում, ոչ թե հանձնվողին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7818

Մեկնաբանություններ