Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը մեր ընտանիքի վաղեմի բարեկամի միջոցով փոխանցել է, որ կդադարեցնի ինձ առնչվող քրեական գործերը

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը մեր ընտանիքի վաղեմի բարեկամի միջոցով փոխանցել է, որ կդադարեցնի ինձ առնչվող քրեական գործերը
21.06.2020 | 16:07

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է, որ բացի Հռոմում Նիկոլ Փաշինյանից ստացած՝ որոշակի գումարի դիմաց քրեական գործերի հարուցումից խուսափելու առաջարկից, մեկ այլ առաջարկ էլ իրենց ընտանիքի վաղեմի բարեկամի միջոցով Փաշինյանն արել է ֆեյսբուքյան իր 3-րդ, 4-րդ տեսանյութի հրապարակումից հետո։

«Այդ անձնավորությունն ինձ զանգելով ասաց, գիտես՝ ինձ կանչեց Նիկոլ Փաշինյանը և ասաց, զանգի Միքայելին և եթե ինքը դադարեցնի մեր հանդիպումները, զրույցները, ես չեմ հրապարակի այն ինչ ունեմ, կդադարեցնեմ բոլոր քրեական գործերը, բայց ինքը թող զբաղվի իրա կյանքով, ես էլ կշարունակեմ մարդկանց թալանել, սպանել»,-պատմել է Միքայել Մինասյանը: Նա մերժել է ընտանիքի բարեկամին՝ նրան պատմելով մի պատմություն։ Պատմությունը հետևյալն է. երբ իմ աղջիկը փոքր էր, մենք կազմակերպել էինք ծնունդ և ծնունդից հետո «Հայկական ժամանակ»-ի էջում լույս տեսավ մի հոդված, որ իբր իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդներով շղթա և երեխայի «սոսկան» ոսկուց էր և ադամանդապատ, և ինչ որ մեկը դա տեսել էր»:


Մինասյանը նշել է, որ հրապարակման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի մտերիմ, գործընկեր «Հայկական ժամանակի» խմբագրության անդամ, այսօրվա ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանն իրեն ասել է, որ եթե չի ուզում երեխայի մասին վատ բաներ գրեն, ինչ որ բան անենք։ «Ես ուզում եմ ամոթով խոստովանեմ, որ ես որպեսզի ընտանիքիս հանգիստ թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը, ինչ որ սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվրատ», որովհետև «Հայկական ժամանակ» թերթը չէր վաճառվում, բացարձակ ոչ ոքի հետաքրքիր չէր, ինչպես նաև հիմա։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի և արել եմ մեծ սխալ, որովհետև իմ ընտանեական երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին։ Արդյո՞ք ես դրա համար եմ անցնում այս օրվա մեղքերի քարավանը կարող է, բայց դրանից հետո երբեք չեմ գնալու շանտաժի: Ես տարիներով այդ սխեմայի միջոցով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ