Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արմեն Աշոտյան․ Հազար եմ ասել, որ Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք

Արմեն Աշոտյան․ Հազար եմ ասել, որ Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք
19.06.2020 | 23:16

Օրերս կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին տեղի ունեցածը դուրս մնաց քաղաքական և հանրային ուշադրությունից, թեպետ այն շատ մտահոգիչ է երկրի արտաքին ճակատում տիրող քաոսի ֆոնին:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, երկրի ազգային-պետական հարցերը այս կարևոր առիթով լիարժեք և ամբողջական բարձրաձայնելու փոխարեն, իր ելույթի ¼-րդը կրկին նվիրեց այսպես կոչված նախկինների դեմ պայքարին: Նա նորից չարաշահեց զբաղեցրած պաշտոնը սեփական օրակարգը պնդելու, այլ ոչ թե հայության իրական օրակարգն առավել արդյունավետ առաջ տանելու համար:

Բուն ելույթում բացակայում էր Ադրբեջանի մասին ուղղակի որևէ բացասական հիշատակում կամ դատապարտում: Նիկոլն իր ելույթով հերթական անգամ բացահայտեց, որ պայքարում է մեր դեմ, և ոչ թե Ադրբեջանի:

Սակայն Ալիևի ելույթը կանխատեսելիորեն ամբողջությամբ հակահայկական էր, հակաարցախյան:

Միջոցառման ընթացքում ի պատասխան Ալիևի հակահայ բարբաջանքին, Փաշինյանը արտահերթ խոսեց Ռամիլ Սաֆարովի գործից, ինչի մասին հայկական կողմը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, սակայն համապատասխան տեսանյութը չի հրապարակվել:

Դրան ի արձագանք Ալիևը կեղծ զուգահեռ տարավ Սաֆարովի և Վարուժան Կարապետյանի գործերի միջև, ակնհայտ խեղաթյուրելով փաստերը ու պնդելով, թե Վարուժան Կարապետյանին արտահանձնել են Հայաստան, և Հայսատանի նախագահն է ներում շնորհել նրան:

Իրականության մեջ, իհարկե, այս դեպքերի միջև որևէ զուգահեռ լինել չի կարող: Բայց այս ալիևյան սուտը մնաց անպատասխան: Թեպետ քիչ թե շատ տեղյակ մարդկանց հայտնի է, որ Վարուժան Կարապետյանին ներում է շնորհել հենց ֆրանսիական դատարանը 2001 թվականի ապրիլի 23-ին, որից հետո նա ապաստան է ստացել Հայաստանում:

Արդյունքում մենք կորցրեցինք ևս մեկ հնարավորություն մերկացնելու Ալիևի ստերը եվրոպական հեղինակավոր քաղաքական միջավայրում և խայտառակելու նրան:

Մի՞ թե դժվար է հասկանալ, կանխատեսել, սովորել, որ նման հարթակներում Ալիևը ոչ մի առիթ բաց չի թողնում իր ագրեսիվ ու հակահայ օրակարգը առաջ մղելու համար: Ինչու՞ պատշաճ չի պատրաստվում Փաշինյանը: Ո՞ւմ է պետք իր կեղծ օրակարգը:

Հազար եմ ասել, որ Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք: Մանավանդ, եթե ակնհայտ է, որ բանավեճ է լինելու Ալիևի նման ստախոսի հետ:

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ