Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Դուք էլ ո՞ր օրվա քրիստոնյաներն եք

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Դուք էլ ո՞ր օրվա քրիստոնյաներն եք
02.02.2016 | 15:05

Ինքս ինձ, օրինակ, մի խելքը գլխին «հայ քրիստոնյա» չեմ էլ համարում: Կնքված եմ, ճիշտ է, բայց դա այլ, զուտ անձնական պատճառներ ուներ, ամեն դեպքում՝ կնունքի խաչն էլ չեմ կրում: Եկեղեցի, ցավոք, բավականին հազվադեպ եմ այցելում: Սակայն իմ հավանած եկեղեցու կողքով անցնելիս՝ խաչակնքում եմ: Այս՝ զուտ անձնականին վերաբերող մանրամասներով «զահլա տանելս» երբեմն-երբեմն այստեղ բորբոքվող հեթանոս-քրիստոնյա, իմ ընկալմամբ՝ անիմաստ վեճուկռիվների հետ կապ չունի (դրան էլ օրերս, գուցե՝ այսօր կանդրադառնամ): Լրիվ այլ բան եմ ուզում ասել:

Մարդիկ կան, որ իրենց ուղնուծուծով քրիստոնյա ու հայ քրիստոնյա են համարում: Այնքան «քրիստոնյա», որ պատրաստ են կրծել որևէ հարցում իրենց ասածին հակառակ կարծիք հայտնող յուրաքանչյուրի կոկորդը: Չնայած, էս ի՞նչ եմ ասում՝ ի՜նչ կրծել, պատրաստ են բզիկ-բզիկ անել: Հետաքրքիր է, դրանից հետո դուք էլ ո՞ր օրվա քրիստոնյաներն եք:
Ավելին: Ես, իհարկե, եկեղեցական տոներից առանձնապես լավատեղյակ չեմ ու մեծ հաշվով, դրանց չեմ էլ հետևում (նկատի ունեմ պահք և այլն): Բայց մարդիկ, համենայն դեպս, ինձ իրական կյանքում և այս վիրտուալ տարածքում հանդիպած մի շարք մարդիկ, ովքեր «ուղնուծուծով քրիստոնյա» են համարում իրենց, ովքեր անգամ մսեղեն և կենդանական ծագման մթերք չեն ուտում Մեծ պահքի շրջանում, առանձնապես չեն քաշվում որևէ մեկի (նաև որևէ բանի) մասին չարախոսելու, հայհոյելու, վատաբանելու առումներով:
Հետաքրքիր է, դրանից հետո դուք էլ ո՞ր օրվա քրիստոնյաներն եք-2:
Ասածս վերաբերում է նաև զանազան ստեր ու հորինվածքներ տարածողներին: Հետաքրքիր է, հերթական սուտը կամ ակնհայտ հորինվածքը տարածելուց առաջ «խա՞չ են քաշում»՝ իրենց երեսին լինի, թե համակարգչի «երեսին», այսինքն՝ մոնիտորին:
Գրածս ոչ խրատ է (նման հավակնություններ չունեմ), ոչ էլ խորհուրդ է: Բայց եթե ասվածի մասին մտածելու առիթ տա, էլի գոհ կլինեմ:

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ