38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայկական ավանդական ուտեստներ

Հայկական  ավանդական ուտեստներ
17.05.2012 | 04:01

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի դարերի խորքից եկած և մինչև մեր օրերը հասած ոչ միայն իր ծեսերն ու ավանդույթները, այլև դրանց թվին դասվող, կրոնական ու տոնական օրերի խորհուրդն իրենց մեջ կրող ազգային ուտեստներ: Դրանց պատրաստման եղանակները, արտացոլելով տվյալ ժողովրդի ազգային նկարագիրն ու առանձնահատկությունները, միավորվում և ստեղծում են գեղեցիկ և տպավորիչ համապատկեր: Հայկական ուտեստների ինքնատիպությունը պայմանավորված է ոչ միայն իր ուրույն լեռնաշխարհի բնաէկոլոգիական առանձնահատկություններով, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացմամբ, այլև մյուս ազգերի հետ ունեցած կապերով: Տարվա մեջ նշվող կրոնական տոները և խրախճանքներով ուղեկցվող մյուս ծիսակատությունները, որոնց ժամանակ սեղանները զարդարվում են ազգային բազմատեսակ, յուրահատուկ կերակուրներով, ուտեստներով և խորտիկներով, նպատակ ունեն ցուցադրելու ժողովրդի առաջնային տնտեսաձևերի հաջողությունն ու ներկայացնելու ընտանեկան կենսափուլերի հետ կապված բարգավաճումը:
Նշենք, որ հայոց ազգային խոհանոցի առանձնահատկությունները, կլիմայի և բնաշխարհի ինքնատիպության հետ կապված, բնորոշ են սուր, նրբահամ համեմունքների, առատ աղի, բազմատեսակ կանաչիների, հատիկաընդեղենի, բուսական, կենդանական ծագմամբ յուղերի, ալյուրի կիրառմամբ:
Սիրով ներկայացնում ենք հայկական ավանդական մի քանի ուտեստ ու դրանց պատրաստման եղանակները:

Կոզինախ «Արագածոտնի»

Բոված, մաքրած, մանր կտրտած 500 գրամ ընկույզը խառնել 100 գ շաքարավազով եփված 500 գ մեղրին: Զանգվածին ավելացնելով 1 բաժակ ալյուր, 200 գ հալած յուղ և 5 ճաշի գդալ տաք ջուր` եփել ևս 15 րոպե: Պատրաստի տաք զանգվածը լցնել նախապես ջրով թրջած ափսեի մեջ, հարթեցել: Սառելուց հետո ափսեն թեթևակի տաքացնելով` կոզինախը հանել և բաժանել շեղանկյունների: Ընկույզի փոխարեն կարելի է օգտագործել նաև նուշ:

Հալվա «Արարատի»

Վեց բաժակ ալյուր, 1/2 բաժակ հալած յուղ, 1 բաժակ մեղր: Ալյուրը լցնել տապակի մեջ, ավելացնել հալած յուղը` խառնելով բովել մինչև զանգվածը դեղնավուն երանգ ստանալ: Մեղրը ավելացնելուց հետո բովել ևս 5 րոպե:
Այնուհետև տաք զանգվածը լցնել ափսեն, հարթեցնել և բաժանել քառակուսիների:

Քյուֆթա «Զանգեզուրի»

1 կգ ծեծած միս, 0,5 բաժակ յուղ, 1 գլուխ սոխ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, 2 ձու, 1 ճաշի գդալ կոնյակ կամ օղի:
Ծեծած մսին ավելացնել ձուն, մանր կտրտած սոխն ու նորից լավ հարել: Այնուհետև ավելացնել պղպեղը, մանր կտրտած կանաչին, կոնյակը և կրկին հարել, որից հետո թողնել 20 րոպե հանգստանա: Եփել մինչև մսագնդերը ջրի երես բարձրանան:

Կազմեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 18365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ