Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒթ տոկոս վարկանիշն ու հայհոյանքի ծանրացող բեռը

ՈՒթ տոկոս վարկանիշն ու հայհոյանքի ծանրացող բեռը
05.04.2024 | 07:45

Գրեթե 6 տարի անընդհատ սխալված, Հայաստանն ու Արցախը աղետալի պատերազմի տարած, Արցախը հանձնած, Եռաբլուրի տարածքը բազմապատկած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ոչ պոպուլյար որոշումների համար հայհոյանքի իրենց բեռն ավելացնել։ «Եթե մենք ուզում ենք անել բաներ, որոնք բոլորը միշտ ընդունեն ծափերով, դա չի լինելու: Հենց այստեղ է քաղաքական կամքը և առաջնորդության փորձությունը: Դու ի վիճակի՞ ես առաջնորդնել, թե ոչ: Պետք է հասկանաս, որ իդեալական որոշումներ չկան, և դա է բարդությունը»,- ասել է նա կառավարության նիստում: Իշխանության վարկանիշը 8 տոկոս է, նման որոշումներով այդ ցածր վարկանիշը մինչև քոքը քերելու են, զրոյացնելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ