19.09.2013|
23:51
Երբ ամիսներ առաջ «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանն առաջարկեց թերթի 5-ամյակի կապակցությամբ հոդված գրել (այդպիսի մտահղացում էր` լրագրի աշխատակիցներն ու մշտական հեղինակները հանդես պիտի գային, և այդ կերպ հոբելյանը նշվեր), հրաժարվեցի: Պատճառն այն էր, որ ներդրումս աննշան էի համարում (այդպես եմ համարում և հիմա) ու բարոյական իրավունք չէի տեսնում: Երբ մի քանի օր առաջ նույն հարցով զանգահարեց, համաձայնեցի, որովհետև այլևս մերժել չէի կարող (այս գրվածքի ամբողջ հենքից պարզ կդառնա` ինչու):