ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ցավալի իրողություն, որ փոխել չի լինում

Ցավալի իրողություն, որ փոխել չի լինում
02.09.2024 | 14:55

ՈՒսումնական տարին այսօր սկսվել է, ուստի գրածս դպրոցական տերմիններով համեմեմ։ Նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը թիվ 1 ընդդիմադիր պատգամավորն էր, ավելի ճիշտ, այդպես էր ներկայանում հանրությանը, խոսում էր խրոխտ, սահուն, իր դասը սովորած գերազանցիկ աշակերտի նման։ Հիմա նա մամուլի ասուլիսին նվաղած ձայնով կմկմում է, երկար պաուզաներ տալիս, ասում՝ ըըըըըը, կարծես գրատախտակի մոտ կանչված, դասը չսովորած, կմկմացող աշակերտ լինի։ Պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բաներ էր ասում, այդ պատճառով սահուն, համոզիչ խոսում էր։ Հիմա նա ստեր է հորինում, անընդհատ ստիպված է դանդաղ խոսել, որ չսխալվի այդ ստերը որպես ճշմարտություն ներկայացնելիս: Նա Իլհամ Ալիևի թեզերը որպես սեփական, հայկական օրակարգ է ներկայացնում։ Տրամաբանող մարդիկ վաղուց են հասկացել նրա ստերը, սակայն տրամաբանության հետ խնդիրներ ունեցող, կռապաշտ զանգվածի համար Նիկոլ Փաշինյանի պոզավոր ու պոչավոր ստերը անքննելի, աներկբա ճշմարտություն են։ Ցավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Արցախը հանձնելով, 2020-ից հետո Հայաստանն է մաս-մաս հանձնում, Հայաստանը դարձնում է մեծ շինարարությամբ գերբեռնված Երևան քաղաք-պետություն։ Թշնամական այս ծրագրի դեմն առնող չկա, արտերկրի հզոր կենտրոններին ձեռնտու են հանուն իրենց իշխանության Հայաստանի շահերը բոլորին զիջող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Հայաստանն էլ, ցավոք, ղեկավարվել ու ղեկավարվում է դրսից՝ ներսի ազդեցիկ գործակալների միջոցով։ Սա է ցավալի իրողությունը, որը փոխել չի լինում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ