Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բաքուն դեմ է առել մի մեծ քարի և ոչ մի կերպ չի կարողանում այդ քարը շարժել

Բաքուն դեմ է առել մի մեծ քարի և ոչ մի կերպ չի կարողանում այդ քարը շարժել
25.08.2024 | 09:11

Ադրբեջանում կրկին արտահերթ ընտրություններ են, այս անգամ՝ խորհրդարանի։ Սեպտեմբերի մեկին կայանալիք ընտրությունները նաև Արցախում են անցկացվելու, առանց հայերի Արցախում։

Բաքվի բռնապետը Արցախի տարածքից ունենալու է պատգամավորներ, որոնց դերը քարոզչական է լինելու։ Ընդհանրապես, Ադրբեջանում խորհրդարանը ձևական բնույթ է կրում, այնտեղ խորհրդարանը երբեք սեփական նախաձեռնություններով աչքի չի ընկնում, փոխարենը Ադրբեջանը կարողանում է խորհրդարանի պատգամավորներին քարոզչական նպատակներով օգտագործել դրսում։

Ադրբեջանում արդեն ավանդույթ են դարձել արտահերթ ընտրությունները, որոնք ընտրություն անվանելը, մեղմ ասած, մեղք է։

Ամեն դեպքում, փաստենք, որ ամեն մի արտահերթ ընտրությունից հետո Բաքվի բռնապետն ավելի է ամրապնդում իր ոտքի տեղը և ավելի ցինիկ ու լկտի դառնում իր խոսքում, իր վարքում, ինչպես նաև իր գործելաոճում։ Կարծում եմ, որ այս անգամ ևս բացառություն չի լինի, և Բաքվի բռնապետը կլիմայական օրակարգով միջազգային գագաթնաժողովից հետո, որն անցկացվելու է հենց Բաքվում, դիմելու է սադրանքների։ Նա իր համար ստեղծել է մի միջավայր, որը համարում է ամենահուսալին իր գործունեությունը ծավալելու համար։ Այդ միջավայրը ստեղծել է սրան-նրան խոստումներ տալով. Մեկին՝ գազի տեսքով, մյուսին՝ տարածքների տեսքով, էն մեկին՝ զենք գնելու տեսքով (իսկ իրականում ուղիղ կաշառք) և այլն։ Այս ողջ միջավայրում չի տեղավորվում միայն մեկ առանցքային դերակատար, որի անունն է Իրան։

Բաքվի բռնապետը հենց այստեղ է դեմ առել մի մեծ քարի և ոչ մի կերպ չի կարողանում այդ քարը շարժել։ Անցած չորս տարիներին տարբեր մեթոդների դիմել է՝ սկսած դիվանագիտական կրակոցներից, վերջացրած մեկ ժողովուրդ լինելու թեզով։ Բաքվի բռնապետը շատ լավ գիտի, որ քանի գնում իր դերակատարությունը նվազում է, իր ցուցադրած մկանները թուլանում են, և կարող է մի օր կրկին փաստի առաջ կանգնել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12329

Մեկնաբանություններ