Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայաստանը հայկական Իվանիշվիլիների կարիք չունի

Հայաստանը հայկական Իվանիշվիլիների կարիք չունի
11.07.2024 | 13:51

Հայաստանում նիկոլենցից հետո, ինչպես Վրաստանում է, քաղաքական գորշ կարդինալներ չեն լինելու:
Ինչու՞:
Որովհետև Հայաստանը հայկական Իվանիշվիլիների կարիք չունի։
Բոլոր ինքնահռչակ գորշ կարդինալները, անկախ անցյալում վաստակած «արժանիքներից», կունենան շատ դաժան ճակատագիր։
Հայաստանը փոքր և ամենակարևորը, գրեթե մոնոէթնիկ պետություն է, որին կարելի է կառավարել ուղղահայաց իշխանական համակարգով։

Հուսով եմ, Ազգային Ազատագրական-Սրբազան Շարժումը կհաջողի։
Աստված պահապան Շարժման Առաջնորդ Բագրատ Սրբազանին, Շարժման առաջատարներին և յուրաքանչյուր ազնիվ, հայրենասեր, պայքարող ազատամարտիկին:

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3913

Մեկնաբանություններ