Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա
27.01.2009 | 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
(սկիզբը` նախորդ համարում)
Անկախության հռչակումից հետո ՀՀ տնտեսության վերլուծությունները, ինչպես նաև նմանօրինակ իրավիճակներում հայտնված անցումային այլ տնտեսությունների ուսանելի փորձի որոշ կողմեր թույլ են տալիս եզրակացնելու, որ երկրի տնտեսական անվտանգության ամենաէական սպառնալիքները հետևյալներն են.
ա) Հասարակության գույքային անհավասարության և շերտավորման ուժեղացում, սոցիալական անդորրի և ազգային համաձայնության հիմքերի խարխլում, այդ թվում.
l հասարակության բևեռացում՝ մի խումբ հարուստների և աղքատների մեծ զանգվածի,
l սոցիալական տարբեր հակամարտությունների հանգեցնող գործազրկության աճ,
l աշխատավարձի ուշացումներ, ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում:
բ) Երկրի տնտեսության կառուցվածքի ձևախախտվածություն, որը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են.
l երկրի արդյունաբերական կարողության աստիճանական փոշիացում և շեղում ավանդական մասնագիտացման ճյուղերից,
l բնական հանածոների հետախուզման հետ մնալը դրանց արդյունահանումից,
l հայրենական արտադրության ապրանքների մեծ մասի մրցունակության ցածր մակարդակը,
l վերամշակող արդյունաբերության կենսական կարևորության ճյուղերի արտադրությունների կանգնեցումը և դրանց արտադրատեխնոլոգիական կարողության փոշիացումը,
l գիտական հետազոտությունների և մշակումների տեխնոլոգիական միասնության խախտումը, գիտական ձևավորված կոլեկտիվների քայքայումը և դրա հիման վրա հանրապետության գիտատեխնիկական կարողության մասնատումը,
l արտասահմանյան ընկերությունների կողմից լայն սպառման մի շարք ապրանքների գծով հանրապետության ներքին շուկայի զավթումը,
l արտասահմանյան ընկերությունների կողմից տեղական մի շարք ձեռնարկությունների ձեռքբերումը՝ հայրենական ապրանքներն արտաքին և ներքին շուկաներից հետևողականորեն դուրս մղելու նպատակով,
l հանրապետության արտաքին պարտքի անընդհատ ավելացումը և պետական բյուջեից դրա մարմանն ուղղված ծախսերի համապատասխան աճը:
գ) Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափության խորացում, որն արտահայտվում է հետևյալ երևույթներում.
l մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակներում գոյություն ունեցող էական տարբերություններում, արդյունաբերությունում կառուցվածքային տեղաշարժեր և արդյունահանող-վերամշակող ճյուղերում առաջընթաց արձանագրած մարզերի համեմատ տնտեսական հետամնաց վիճակում գտնվող համայնքների փաստացի անկարողության մեջ,
l հանրապետության առանձին մարզերի և բնակավայրերի, դրանց ձեռնարկությունների արտադրա-տեխնոլոգիական կապերի խախտումներում,
l հանրապետության տարբեր մարզերի միջև բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի արտադրության մակարդակներում եղած տարբերություններում:
դ) Հասարակության և տնտեսական գործունեության քրեականացումը, որը բխում է այնպիսի գործոններից, ինչպիսիք են.
l գործազրկության աճ, քանի որ հանցագործությունների մեծ մասը կատարում են եկամուտի մշտական աղբյուր չունեցող անձինք,
l պետական մարմինների պաշտոնյաների մի մասի սերտաճումը կազմակերպված հանցագործության հետ, հանցագործ կառույցներին արտադրական կարողությունների մի զգալի մասի կառավարմանը մասնակցելու իրական հնարավորությունների ընձեռումը, քրեական անցյալ ունեցող անձանց ներթափանցումը ղեկավար կառույցներ,
l պետական վերահսկողության համակարգի թուլացում, որը հանգեցրել է ներքին ֆինանսական շուկայում, մասնավորեցման ոլորտում, արտահանման - ներմուծման գործարքներում և առևտրում քրեական տարրերի և կառույցների գործունեության ընդլայնման և որոշակի աշխուժացման:
Ընդհանուր առմամբ, սպառնալիքների առաջացման հիմնական պատճառներ են հանդիսանում ձեռնարկությունների ֆինանսական դրության անկայունությունը, ներդրումային անբարենպաստ միջավայրը, դրամավարկային անարդյունավետ քաղաքականությունը և այլն, վառելիքաէներգետիկ համակարգի, ռազմաարդյունաբերական համալիրի, ծանր արդյունաբերության մի շարք ճյուղերի արագընթաց զարգացումը, մյուս կողմից` ծայրաստիճան թույլ զարգացումն այն ճյուղերի և բնագավառների, որոնք անմիջականորեն կոչված էին բավարարելու մարդկանց հոգևոր, մտավոր և նյութական պահանջները: Նման ժառանգությունն այսօր էլ հնարավորություն չի ընձեռում ամուր հիմքերի վրա դնելու թեթև, սննդի և արդյունաբերության այլ հարակից ճյուղերի զարգացումը, ծառայությունների ոլորտը և կենցաղային հիմնահարցերը: Փաստորեն, նախկին տնտեսակարգի օրոք անընդհատ վերարտադրվել են ձևավորված կառույցները՝ առանց ապահովելու դրանց կապը հասարակության փոփոխվող պահանջմունքների բավարարման հետ:
Անհրաժեշտություն է առաջացել ապահովելու տնտեսության կայուն աճ, որը կզուգորդվի ժամանակակից կառուցվածքային փոփոխությունների հետ: Արտադրության կառուցվածքի հետ շուկայական պահանջարկի կապի ապահովումը երկրի տնտեսության առանցքային խնդիրներից մեկն է դառնում: Իրականում, տնտեսության ներսում նկատելի է բնակչության կողմից սպառումների և ապրանքների արտադրության միջև անհավասարակշռություն, որը լրացվում է արտաքին պարտքը ծանրաբեռնող ներմուծման հաշվին:
Այսպիսով, լայն սպառման ապրանքների արտադրության անկումը գերազանցել է ապրանքների սպառման անկման ցուցանիշը: Դրա պատճառով առաջացած ճեղքվածքը լրացվել է ներմուծման հաշվին, որն ունի աճի միտում: Դրանով իսկ հանրապետության տնտեսության ներսում անընդհատ, տարեցտարի ընդլայնվող մասշտաբով ինքնավերարտադրվում է պահանջարկի և առաջարկի միջև տեղ գտած համընդհանուր մակրոկառուցվածքային անհավասարակշռություն:
Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները ներառում են երկու հիմնական փուլեր՝ պասիվ և ակտիվ: Առաջին փուլում տեղի է ունենում շուկայի կողմից չպահանջվող ապրանքների և ծառայությունների արտադրական և այլ հզորությունների արտանետում: Երկրորդ փուլում կուտակվում և զարգացվում են հզորություններ, որոնք անհրաժեշտ են նախկինում արտադրվող ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար, և ստեղծվում են նոր հզորություններ ապրանքների նոր տեսակների արտադրության համար: Կառուցվածքային վերակառուցման համար անհրաժեշտ է.
l որոշել տնտեսավարման ներկա համակարգում գործող ձեռնարկությունների պահպանման նպատակահարմարությունը,
l ռազմաարդյունաբերական համալիրի (քաղաքացիական կարիքներին վերակազմավորելու գործընթացում չներառված) ձեռնարկությունների հաշվառում,
l ձեռնարկությունների առանձնացում՝ բացառելով դրանց կառավարման վերահսկիչ փաթեթի տրամադրումը ոչ պետական, մասնավոր ընկերությունների կամ անձանց,
l կառուցվածքային առաջընթաց տեղաշարժեր իրականացնելու նպատակով տնտեսության առավել արդյունավետ ճյուղերում օտարերկրյա ներդրումների ներգրավում,
l տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորման նպատակով, այսպես կոչված, լոկոմոտիվային ճյուղերի օրենսդրական ձևակերպում՝ նախատեսելով դրանց առաջնահերթ ֆինանսավորում, արտոնություններ և այլն:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3032

Մեկնաբանություններ