ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փորձությունը յուրաքանչյուրինս է

Փորձությունը յուրաքանչյուրինս է
20.03.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄԻ ԴԱՍԵՐԸ
«Գների բարձրացման մեղքը գցում են խանութների վրա։ Իսկ մենք ի՞նչ անենք, եթե մատակարարող ընկերությունները թանկացնում են իրենց ապրանքները։ Եթե կարծում են` ինչ գնով ապրանքը գնենք, այդ գնով էլ պետք է վաճառենք, բա մեր օգուտը ո՞րն է»,- մեզ հետ զրույցում նշում էին վաճառողներն ու խանութների տնօրենները, պնդելով, որ իրենց խոսքի իսկությունը կարող են ապացուցել հաշիվ-ապրանքագրերով։ Իրենց հերթին պատկան կառույցների ղեկավարներն ասում են, թե իրենք պատրաստ են ուսումնասիրել և հավատալ հաշիվ-ապրանքագրերով ներկայացված փաստարկներին, բայց մի պայմանով, որ խանութների ղեկավարները չպնդեն, թե ապրանքները ձեռք են բերել շուկայից։
Ինչ խոսք, մի կողմից, խանութների վաճառողներն իրավացի են` հանուն ինչի՞ պետք է ապրանքները վաճառեն ձեռք բերած գնով, ինչը, մեղմ ասած, անտրամաբանական կլիներ։ Մյուս կողմից էլ` տրամաբանական է պատկան կառույցների պահանջը։ Փոխադարձ մեղադրանքների այս անվերջանալի շղթան քանդելու համար որոշեցինք դիմել հանրությանը, և մեծամասնության կարծիքը հետևյալն էր. «Խանութները գլխներից ձեռ չեն քաշել, որ միանգամից բոլոր ապրանքների գներն անհիմն բարձրացնեն։ Չենք ասում, որ լիովին վստահում ենք նրանց, բայց ամբողջ մեղքը նրանցը չէ։ Ավելի լավ կլիներ, որ մեր իշխանություններն իրականում պարտադրեին խոշոր ներմուծողներին և արտադրողներին` անտրամաբանական «թվեր չկրակել»։ Թե չէ խոսում են, խոսում, բայց գները դրանից չեն նվազում»։
Նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման պահից սկսած` տնտեսական մրցակցության հանձնաժողովը գների անհիմն բարձրացման բազմաթիվ բացահայտումներ արձանագրեց` կիրառելով համապատասխան տույժեր։ Սակայն արդյո՞ք առաջին անհրաժեշտության ապրանքների գները նվազեցին։ Այս հարցին պատասխանելու համար ոչ թե հայտնի սուպերմարկետներում ուսումնասիրություն իրականացրինք, այլ սովորական խանութներում, քանի որ մեր նպատակն էր հասկանալ, թե սոցիալական միջին խավի գրպանի վրա որքանով է ազդել գների բարձրացումը։ Պատկերը խոսուն էր` երշիկեղենի, նրբերշիկի գինը միջին հաշվով բարձրացել էր 200 դրամով, նույնքան` պանրի գինը։ Շաքարավազի գինը, հակառակ նվազման մասին պնդումներին, մնացել է 300 դրամ։ Հուսով ենք, այսօրվա ղեկավարների մեջ չեն գտնվի այնպիսիք, ովքեր պնդեն, թե պարտադիր չէ, որ բոլորը երշիկ ուտեն։
Ընդհանրապես, եթե վերլուծենք ներկա տնտեսական իրավիճակը, ապա կնկատենք, որ Հայաստանի իշխանություններին ծանր ժառանգություն հասավ` միջազգային ֆինանսական ճգնաժամ, որը վերածվեց տնտեսականի և սահուն ներթափանցեց մեր երկիր` լուրջ փորձություն դառնալով վերջիններիս համար։ Կկարողանա՞ն արժանապատվորեն դուրս գալ բարդագույն իրավիճակից։ Համենայն դեպս, ժողովուրդը սպասում է արդյունավետ լուծումների։ Սակայն փորձությունը ոչ միայն իշխանություններինն է, այլև յուրաքանչյուրինս, ու շատ կարևոր է, որ հատկապես խոշոր գործարարները սա ընկալեն` զերծ մնալով գների չհիմնավորված բարձրացումից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5250

Մեկնաբանություններ