ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իմ «օգնականները» կամ Ինչու՞ ինձի կթվի, թե ապրելեն հոգնեցա

Իմ «օգնականները» կամ  Ինչու՞ ինձի կթվի, թե ապրելեն հոգնեցա
27.10.2024 | 06:54

Այրեր, ում ցավոք, վստահել եմ Հայրենիքս,

Սփյուռքահայեր, ում կարոտած սրտի համար իզուր եմ լացել,

Զորականներ, ում զորությունը փողի ու փոխանի մեջ է,

Քաղաքական գործիչներ, որոնք լոկ իրենց քաղաքի հայրերն են:

Գրողներ, որոնց գրիչը իբր պայթել է ահեղ մարտում,

Պոետներ, ում մի ոտանավորը իր խելքով մի արձան արժե,

Սմքած պոռնիկներ, որ շուտով կտրվեն բնամթերքով:

Կղերականներ, որոնց մերկությունը փիլոնը չի ծածկում:

Ընկերներիցս շատերը, որ ինձ էլ չեն հիշում,

Մտերիմներս, ում միամտորեն վստահել եմ գաղտնիքս,

Սիրելիներս, որոնք ավաղ, ինձ հիասթափեցրին,

ՈՒ անագորույն մարդուկներ բազում, որ ինձ չար դարձրին:

Շնորհակալ եմ իմ հոգեառ օգնականներ, դուք, որ չլինեիք ես ո՞նց էի հաշտվելու մահվան hետ:

Իսկ հիմա ձեզ հետ մահը փրկություն է, քանզի կյանքը բարու մտայնությամբ չարի թագավորությունն է:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ