ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չգիտես էլ՝ խղճա՞լ էս ժողովրդին, թե՞ ոչ

Չգիտես էլ՝ խղճա՞լ էս ժողովրդին, թե՞ ոչ
21.08.2024 | 15:54

Հայրենի բանդերականները՝ գրանտակերները, գործակալները և մյուս բոլոր արևմտականները, ջղայնացել են Վլադիմիր Պուտինի այցի առիթով Բաքու, ավելի կոնկրետ՝ դրանց շահեդների շիրիմներին այցելելու համար:

Թե բա՝ տեսեք, ռուս-թուրքական դաշինքը գործում է, Արցախը Պուտինը տվեց (այսինքն, փաշինյան նիկոլը Պրահայում քաք չէր կերել Մակրոնի քավորությամբ՝ ամերիկյան հանձնարարությամբ, կամ եթե քաք էլ կերել, Ռուսաստանը պարտավոր էր վերադարձնել Արցախը: Գրեթե նույն բանն ասում են Կարսի անկման մասին. հա, մենք ենք տվել Կարսը, բայց ռուսները պարտավոր էին հետ բերել): Եվ այս կապակցությամբ ուզում եմ ասել հետևյալը:

Նախ, սրանք անասուն են, քանզի այդ պանթեոն կատարած այցելությունը ՊԱՐՏԱԴԻՐ է պետական այցերի համար, Ֆրանսիայի նախագահն էլ է գնացել: Բայց սրանք նաև կատարյալ անդաստիարակ են: Օրինակ, Պուտինից պահանջում են խախտել պետական այցի արարողակարգը, արհամարհել Ալիև էֆենդուն, այլ կերպ ասած՝ վիրավորել: Եվ էն կարգի անդաստիարակներն են, որ մեծ տերության առաջնորդից պահանջում են խախտել պետական բարձր պրոտոկոլը, բայց իրենք իրենց իրավունք են վերապահում ջերմ համագործակցել այդ տերության առաջնորդի ոխերիմ թշնամիների հետ և դառնալ նրանց աշխատողները:

Օրինակ, Ռիչարդ Մուրը՝ անգլիական հետախուզության պետը, միջուկային դիվերսիա է փորձում կազմակերպել Ռուսաստանում, բայց Հայաստանում գրկաբաց ընդունում են դրան, բացի այդ, մեր խայտառակություններից շատերի անմիջական ղեկավարն է Մուրը: Ամերիկյան կոնգրեսի, պետդեպարտամենտի պատվիրակությունները դուրս չեն գալիս Հայաստանից, իսկ դրանց վերաբերմունքը ՀՀ դաշնակից Ռուսաստանին հանրահայտ է: Բացի այդ, մերժում են ՀԱՊԿ առաքելության մուտքը հայ-ադրբեջանական սահման և բերում են եվրադիտորդներ, որոնց առաքելությունն այս խայտառակ երկրում Իրանի և Ռուսաստանի դեմ շպիոնաժն է: Այսինքն, վեց տարի շարունակ էս փսլինքները վնասում են Ռուսաստանին, սկսած Խաչատուրովի ու Քոչարյանի կալանքից, բայց Պուտինից պահանջում են իրենց պիղծ զգացումների հանդեպ բացարձակ հարգանք: Եվ այս պահանջատերերը նրանք են, ովքեր Արցախից զատ վաճառքի են հանում Հայոց ցեղասպանությունը, հրաժարվում են իրենց անցյալից, նոր պատմագրություն են գրում, որտեղ դասագրքերում ասում են, թե, իբր, 19-րդ դարում Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Արևելյան Հայաստանը, որն այդ ժամանակ, բնականաբար, գոյություն չուներ, այս տարածքում էլ հայ չէր մնացել:

Ինչևէ, չգիտես էլ՝ խղճա՞լ էս ժողովրդին, թե՞ ոչ:

Բայց ինչի՞ համար խղճաս: Որ փաշինյան նիկոլ են բերել ու առ այսօր հանդուրժու՞մ են:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ