ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Դեմն ու անարխիան ազատություն չեն

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Դեմն ու անարխիան ազատություն չեն
15.05.2014 | 12:01

Վերջին շրջանում Հայաստանում ձևավորվել է յուրատեսակ «Դեմ եմ» մշակույթ: Կա մարդկանց մի խավ, որ դեմ է առհասարակ ամեն ինչին՝ լավին, վատին, բոլորին: Ընդդիմանալն ուղղակի դարձել է կենսակերպ ու բնավորություն: Այս շեմն արդեն վտանգավոր է, որովհետև չափի զգացողությունն այլևս երերուն է: Ամեն տեսակ ազատությունների ջատագովը լինելով՝ երբեմն սկսում եմ վախենալ այդ պաթոլոգիկ «դեմ եմ» փսիխոզից: Ո՞նց կարելի է ամեն օր ցույց անել: Նման ամենաթողություն իսկի դեմոկրատ Եվրոպայում ու ԱՄՆ-ում չկա: Այս տեմպերով որ գնանք, Միկոյանի արձանը մեզ քիչ է, դեռ Ստալինի արձանը պետք է կանգնեցնեն:
Իմիջիայլոց, «դեմ լինելու» ամենաթարմ օրինակը Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու հետ է կապված: Ժամանակին մարդիկ իրավացիորեն դեմ էին, որ պուրակը բետոնապատվի ու «կրպակապատվի», հասան իրենց ուզածին: Հիմա դեմ են, որ այն Միսաք Մանուշյանի անունը կրի: Ի՞նչ կա դրա մեջ, պայծառ կերպար է, թող հավերժանա: Թե չէ Մաշտոցին էնքան հարգել-պատվել ենք, հիմա էլ «դարդ» ենք անում պուրակի անվան համար: Էդքան լավ հայ ու մաշտոցասեր ե՞նք, նախ մաշտոցյան լեզուն պահենք, ամբողջ երիտասարդությունը անգլերենով ու ռուսերենով խճողված հայերենով է խոսում: Իսկ ցույց անելուց ու դեմ լինելուց հեշտ մեկ էլ դեմ լինելն է:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ