2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 
  • Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    25.12.2012| 00:29
    Կյանքը, ինչպես տեսնում եք, չվերջացավ, և աշխարհն էլ հեռու է իր վերջին օրից: Թեպետ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բովանդակություն է հաղորդվում «վերջ»-ին: Ինչ-որ իրադարձություններ ու դեպքեր հասան իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար: Նույնքան բնականաբար ինչ-որ իրադարձության վերջը այլ իրադարձության սկիզբն է: Ընդամենը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար: Նայած մեկնակետին: 2012 թվականն ավարտվում է, և արդեն սկսվել են Սուրբ ծննդյան տոները: Ամբողջ մեկ տարով մենք մեծացանք, մեզնից ոմանք հեռացան` լույս իջնի նրանց հոգուն, ոմանք լույս աշխարհ եկան` շարունակելու մարդկության պատմությունը, ամեն ինչ` ինչպես միշտ: Ամեն ինչ` առաջին անգամ: Եվ ճանապարհը շարունակվում է:
  • Երեք «իբրև»` մեկ  «հանունի» դեմ հանդիման

    Երեք «իբրև»` մեկ «հանունի» դեմ հանդիման

    21.12.2012| 01:09
    «Մենք և աշխարհը» թեման նույնքան հին է, որքան մենք, որ ձևավորվել ենք աշխարհի ներգործությամբ, և աշխարհը, որի վրա ներգործել ենք մենք: Փոխազդեցությունները հնարավոր է որակել ամենատարբեր կատեգորիաներով` դրական, բացասական, բովանդակային, ձևային, տևական, հպանցիկ, տեղային, ընդհանրական, բայց հնարավոր չէ բացառել, որքան էլ աննկատելի լինեն:
  • Ռուսաստանն անկլավ է, Հայաստանն էլ` էքսկլա՞վ

    Ռուսաստանն անկլավ է, Հայաստանն էլ` էքսկլա՞վ

    21.12.2012| 01:06
    Ռուսաստանյան հերթական չինովնիկն իրեն թույլ է տվել հերթական ոչ կոռեկտ արտահայտությունը` լրացնելով Գրիզլովի, երեքշաբթի օրերին չխմող Կովալենկոյի, խիստ հասկանալի ֆիգուր Լեոնտևի խոսքաշարը: «Օդնակո»:
  • Կրեմլն ու «Գազպրոմը» խաղում են  ինչպես ամբողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրամիության շուկայում

    Կրեմլն ու «Գազպրոմը» խաղում են ինչպես ամբողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրամիության շուկայում

    21.12.2012| 00:41
    Եվս մեկ գազամուղի` «Հարավային հոսքի» անցկացման որոշումը թեև վաղուց է կայացվել (դրա մասին առաջին անգամ խոսեցին դեռ հինգ տարի առաջ, և այն ավելի շատ տարակույսներ ու հանդիմանություն առաջ բերեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս), այդուամենայնիվ, դուրս չի գրվել ո՛չ «Գազպրոմի» ծրագրերից, ո՛չ էլ Պուտինի անձնական խոստումների շարքից:
  • «Ռուսաստանը կհեռանա Կովկասից, և պետք է մտածել այդ տարածաշրջանում քաոս թույլ չտալու մասին»

    «Ռուսաստանը կհեռանա Կովկասից, և պետք է մտածել այդ տարածաշրջանում քաոս թույլ չտալու մասին»

    21.12.2012| 00:30
    Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։
  • Մեր գիտակցության tabula rasa-ն

    Մեր գիտակցության tabula rasa-ն

    18.12.2012| 00:46
    Աշխարհի վերջից երեք օր առաջ ի՞նչ է կատարվում Հայաստան աշխարհում: Սովորական ձմեռ է: Կուսակցական համագումարների շքերթը սկսեց ՀՀԿ-ն: Դեկտեմբերի 15-ին: Արտահերթով: Օրակարգում ունենալով մեկ հարց` 2013 թ. նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջադրեց միաձայն:
  • Գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան «եռանկյան» ապագա հիմքերը

    Գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան «եռանկյան» ապագա հիմքերը

    18.12.2012| 00:29
    Այնպիսի պատկերավոր արտահայտություն, ինչպիսին «վերաբեռնումն» է, բնավ ոչինչ չավելացրեց Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության ըմբռնման գործում: Իրականում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն գոյություն չունի, և անգամ առանձին պատկերացում չկա այն մասին, թե ինչպիսին կարող է լինել նոր հարաբերությունների ձևաչափը, ինչպիսին պետք է լինեն միջազգային քաղաքականության առանձին ուղղությունների կոնկրետ խնդիրներն ու գաղափարախոսությունը:
  • Հատուկ ուշ հասկացողների համար

    Հատուկ ուշ հասկացողների համար

    17.12.2012| 17:02
    ՀՀԿ համագումարների արարողակարգային միակ լավ բանն այն է, որ ՀՀԿ վերնախավը շարքերի հետ նույն դռնից է մուտք գործում, որպես նախնական ժողովրդավարության «ցցուն» արտահայտություն: Էստեղ ամեն բան պրծնում է, զի դուրս է գալիս էլիտայի համար նախատեսված հետևի դռնից: Որպես ոսկրացած օրինաչափություն:
  • Ռուսաստանն իր բալային, ներեցեք` Գաբալային հանձնեց

    Ռուսաստանն իր բալային, ներեցեք` Գաբալային հանձնեց

    14.12.2012| 00:49
    Ներքաղաքական իրողություններով տարված` հետին պլան մղվեցին տարածաշրջանում տեղի ունեցող գրեթե արմատական փոփոխությունները: Առաջին հերթին նկատի ունենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը հրաժարվեց Գաբալայից:
  • Հրաժեշտ միֆերի՞ն, թե՞ նոր միֆերի ճանապարհին

    Հրաժեշտ միֆերի՞ն, թե՞ նոր միֆերի ճանապարհին

    14.12.2012| 00:46
    Մի քանի օր առաջ հարց էր` անցնելո՞ւ է, թե՞ չի անցնելու ԲՀԿ-ն իր Ռուբիկոնը: Դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո, կարծես, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցավ Ռուբիկոնը: Միևնույն ժամանակ` չանցավ: Անցավ, որովհետև, ի վերջո, վճռականություն դրսևորվեց որոշում կայացնելու: