Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հայաստանի «հպարտ վարչապետներ», լսե՞լ եք «ротация населения» արտահայտությունը

Հայաստանի «հպարտ վարչապետներ», լսե՞լ եք «ротация населения» արտահայտությունը
27.07.2024 | 15:58

2018-ին «ղոդուղ»-ը (իմա`էշի քուռակը), իր ցեղատեսակին հավատարիմ բարձրաձայնումով (իրերը կոչենք իրենց անուններով ու հստակեցնենք` զռռոցով), շոյում էր դյուրահավատների լսելիքը, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա:

Ես այսօր վատ լուր ունեմ հիշյալ «հպարտ»-ների ունկերի (իմա`ականջների համար):

2024-ի դրությամբ «հպարտ վարչապետների» քանակն այլևս չի գերազանցում 2,5 մլն-ը: Սակայն բնակչության թիվն համալրվել է այլ ազգերի ներկայացուցիչներով: Այսինքն տեղի է ունեցել, ռուսերենով ասած` «ротация населения»:
«Դոդուղ»-ը, երբ «ի՜… ա՜…» է կանչում, թե «Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով» մոռանում է նաև «մոխրաթավալ»-ավարի ասել` իլյուշա ալիևի համար տեսանելի տեմպերով:
Այսպես որ շարունակվի «հպարտ վարչապետների» քանակը գնալով նվազելու է, բայց «ղոդուղը» համալրելու է բնակչության թվաքանակը, ինչպես խոստացել է Լոնդոնում` իլյուշա ալիևի 300 հազար հայրենակիցների «զինանոցից»:

Բնակչության թիվը նա կավելացնի նաև պակիստանցիներով և նմանատիպ ազգերի ներկայացուցիչներով, ու հնարավոր է այնպես ստացվի, որ գա մի պահ, երբ Հայաստանի բնակչությունը կդառնա 4 մլն, որոնցից «հպարտ վարչապետները», լավագույն դեպքում, լինելու են ընդամենը 1,5 մլն:
Այդ ժամանակ «ղոդուղը» կկանգնի ու աչքերը կլորացնելով իր հարազատ ձայնարկությունը`«ի՜… ա՜…» կարտաբերի, թե բա «իրավիճակ է փոխվել, մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ» և՞… հանրաքվեի միջոցով ՀՀ-ն կվերանվանվի «ղոդուղստանի վիլայեթի»:

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ