2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Ձախավեր կառավարում

Ձախավեր կառավարում
12.06.2024 | 20:04

Այ քեզ բան, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսում էր նախկիններից, մեղադրում նախկիններին, «բացահայտում» նախկինների հանցանքը:

Վեց տարի դուք ի՞նչ եք արել: Գոնե ընդունեք, որ դուք արժանապատվություն չունեք, որ գիտակցեք ձեր պատճառած փորձանքը, կոտորածը, ապօրինությունները, ձախավեր կառավարման հետևանքները և անարյուն հեռանաք:

Վալերի Միրզոյան

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ