Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ճիշտ հարցեր տալը գիտության դռները բացելու բանալին է

Ճիշտ հարցեր տալը գիտության դռները բացելու բանալին է
11.06.2024 | 16:12

Հանրահավաքներին շատերն են ինձ մոտենում (առանց չափազանցության) ու հարցնում՝ ո՞նց կլինի, ի՞նչ պիտի լինի, ի՞նչ անենք:

Ցանկած գործընթաց հաջող իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիք:

Պետության հետ կապված ցանկացած գործընթաց այլևս գիտության կողմից ուսումնասիրված և գիտության մաս դարձած է, այդ թվում՝ հեղափոխություն անելը: Եվ հատկապես գիտելիքի, ի լրումն կամքի և համառության, միջոցով է հնարավոր ուղղակի բնակավայրից դառնալ անվտանգ և զարգացած պետություն:

Ասում են՝ ո՞նց անենք հեղափոխություն: Ասում եմ՝ եկեք սովորեցնենք, համակարգեր է պետք սարքել, առանց մարզվել մրցության չեն գնում, առանց համակարգ պատերազմ չեն գնում (որովհետև պարտվելու ես), ասում են՝ ժամանակ չկա:

Ասում են՝ սովորելը հետո, ասա՝ հիմա ի՞նչ անենք: Հիման գալիս-անց է կենում, մարդու տղան արդեն 6 տարի ավիրում է երկիրը: Հասել ենք նրան, որ շուրջ 70 հազար քվեով մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաք են կառավարում (տնտեսությունով՝ երկրի կեսից ավելին):

Չեն սովորում, հիման անցնում է, հետո ասում են՝ Սերժն էր մեղավոր, Սորոսն էր մեղավոր, Պուտինն է որոշում, անգլիացիներն են որոշում, հրեաներն են աշխարհը կառավարում և այլն, և այլն: Եթե այլոք են ձեր կյանքը որոշում, ու դուք այդպես վստահ եք դրանում, հապա ինչու՞ եք անհանգստացած, հապա ինչու՞ եք փողոց դուրս գալիս, հարցեր տալիս:

Հարցեր տալը՝ ճիշտ հարցեր տալը, գիտության դռները բացելու բանալին է: Բայց այդ նույն հարցերով կարող ես այլ դռներ էլ բացել, եթե չես ուզում հասկանալ, որ գիտությունը, գիտություն ստեղծելու կարողությունը միակ բարձրագույն պարգևն է տիեզերքի և Աստծո կողմից, որ տրվել է մարդուն, և սա միակն է, որով տարբերվում ենք մնացյալ կենդանիներից:

Մերժեք գիտությունը, դադարեք սովորել, և դուք կդառնաք նույնիսկ ավելի պակաս ունակ, քան ցանկացած այլ կենդանի: Հաջողություն եմ մաղթում բոլորիս նախաձեռնություններում: Աստծո լույսը՝ գիտության հետ քայլող մարդկանց հետ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3328

Մեկնաբանություններ